Ըստ բազմազան հասարակությունների ինտեգրման մասին Լյուբլյանայի առաջարկությունների՝ պետությունները պետք է ապահովեն կապ և փոխգործակցություն տարբեր էթնիկ խմբերի միջև։
Ազգային փոքրամասնությունները ոչ միայն պետք է ունենան օրենքով ամրագրված իրավունք՝ պետության կառավարմանը արդյունավետ մասնակցելու համար, այլ նաև նրանց մասնակցությունը պիտի խրախուսվի պետական քաղաքականությամբ։