Ազգային փոքրամասնությունների երիտասարդների փոխգործակցության նոր հնարավորությունները. Վեբինար

Ազգային փոքրամասնությունների երիտասարդների փոխգործակցության նոր հնարավորությունները. Վեբինար


Posted in Լուրեր, Մարդու իրավունքներ

Ողջ աշխարհում COVID-19-ի ճգնաժամով պայմանավորված լուրջ մարտահրավերների առաջ են կանգնում երիտասարդները։ Այդ խնդիրներից անմասն չեն նաև ազգային և էթնիկ  փոքրամասնություններին պատկանող երիտասարդությունը, ովքեր բախվում են բազմաթիվ խնդիրների:

Այժմ, ավելին, քան երբևէ կարիք կա համերաշխության և փոխգործակցության ազգային փոքրամասնությունների երիտասարդության շրջանում:

Այսօր տեղի ունեցավ վեբինար-քննարկում, որի նպատակն էր վեր հանել ողջ աշխարհում ազգային և էթնիկ փոքրամասնությունների երիտասարդական խմբերի նոր հնարավորությունները` միմյանց հետ փոխգործակցելու համար Կառավարություններում, ՄԱԿ-ի գործակալությունների և այլ համապատասխան շահագրգիռ կողմերի միջև դրական փորձի փոխանակման, փոխադարձ աջակցության, համատեղ ծրագրերի և շահերի պաշտպանության հարցում:

Քննարկմանը մասնակցում էր նաև Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը։ Կազմակերպության նախագահ Սաշիկ Սուլթանյանը իր խոսքում նշեց, որ ամբողջ աշխարհում կա ազգային փոքրամասնությունների հասարակական-քաղաքական գործընթացներին մասնակցության ճգնաժամ և դրանից անմասն չեն նաև երիտասարդները։ Ըստ Սուլթանյանի՝ դա պայմանավորված է նրանով, որ պետությունները  խուսափում են ոչ միայն ներառել փոքրամասնությունների երիտասարդությանը փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գործընթացում, այլ նաև հաճախ խուսափում են տեղեկացնել վերջիններիս  իրենց իրավունքների և այն միջազգային պայմանագրերի մասին, որոնք ստորագրվում են պետության կողմից:

«Երկրորդ պատճառը այն է, որ ազգային փոքրամասնությունները արդյունավետ կերպով ներգրավված չեն նաև միջազգային կազմակերպություններում, որտեղ քննարկվում են նրանց իրավունքները, բացառություն է թերևս՝ ՄԱԿ-ի կրթաթոշակայի ծրագիրը ազգային փոքրամասնությունների երիտասարդների համար անցկացվող, և երրորդ պատճառը՝ անվստահությունն է փոքրամասնությունների համայնքներում: Գաղտնիք չէ, որ փոքրամասնությունների երիտասարդությունը հաճախ թիրախավորվում է: Նրանք թիրախավորված են, քանի որ նրանք խոսում են այն հարցերի մասին, որոնք ունեն կարևոր նշանակություն: Դժբախտաբար, դրանք պաշտպանելու մեխանիզմներ չկան, և հաճախ նրանք մնում են մենակ իրենց գաղափարների և խնդիրների հետ»։

Վեբինարի բանախոսներից էր նաև ՄԱԿ-ի ազգային փոքրամասնությունների հարցերով հատուկ զեկուցող Ֆերնան դե Վարենը։ Խիրատ Մեդիայի հարցին՝ թե ի՞նչպես կարող է երիտասարդությունը ազդեցություն ունենալ պետության քաղաքականության մեջ տեղ գտնող այն թեզի վրա, որ ազգային փոքրամասնություններն են պատասխանատու  իրենց խնդիրները լուծելու համար, Ֆերնանդ դե Վարենը պատասխանեց, որ «փոքրամասնությունների խնդիրները մարդու իրավունքների խնդիրներ են և պետությունները դրական պարտավորություններ ունեն` ապահովելու մարդու բոլոր իրավունքները»։

«Երիտասարդությունը կարող է փոփոխություն մշակող լինել՝ հետևողականորեն ջանքեր գործադրելով իրենց իրավունքների իրացման համար, ինչպես օրինակ՝ կրոնի ազատության կամ լեզվական հարցերում խտրականություն բացառումը, փոքրամասնությունների լեզվով կրթությունը և այլն: Սա միշտ չէ, որ լավ է հասկացվում հայեցակարգային առումով, այնպես որ փոքրամասնությունների իրավունքների պետք է հարգվեն որպես մարդու իրավունքների միջազգային իրավունքի հարց․»-նշեց դե Վարենը։

Հարցին, թե մոտ ապագայում կլինի՞ անհրաժեշտություն նոր միջազգային կազմակերպության կամ կառույցի ձևավորման, որը հենց բացառապես ողջ աշխարհում ազգային և էթնիկ փոքրամասնությունների խնդիրներով է զբաղվելու, թե՞ այդ գործառույթը ՄԱԿ և միջազգային այլ կառույցներ ամեն դեպքում անում են, ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը պատասխանեց, որ նման կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտություն կա, քանի որ արդի ժամանակներում անհրաժեշտ է ավելի շատ զբաղվել փոքրամասնությունների հարցերով։ «Կարող է լինել նաև փոքրամասնությունների իրավունքների մասին առանձին միջազգային պայմանագրի անհրաժեշտություն, քանի որ երբեմն դժվար է հասկացվում, թե որոնք են փոքրամասնությունների մարդու իրավունքները, նույնիսկ ՄԱԿ-ում․»-նշեց դե Վարենը։

 




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram