Անմահացավ Սամանդ Սլոյանը․ եզդի զինվորի կյանքը չհաջողվեց փրկել


Անմահացավ եզդի զինծառայող Սամանդ Սլոյանը։

Հոկտեմբերի 23-24-ին Արցախի սահմանների պաշտպանության համար մղված թեժ մարտերում եզդի զինվորը ծանր վիրավորում էր ստացել։ Էրեբունի բժշկական կենտրոնում բժիշկները տասն օրից ավել պայքարում էին նրա կյանքը փրկելու համար։ Ցավոք ստացած ծանր վիրավորումը անհամատեղելի եղավ կյանքի հետ։

19-ամյա Սամանդը Արմավիրի մարզի Զարթոնք համայնքից է, բանակ էր զորակոչվել անցած տարվա ամռանը՝ ծառայության անցնելով Խոջալույում։ Սիրված երիտասարդ էր ու մեծ հարգանք էր վայելում գյուղում։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *