Դատապարտյալի հարազատները դիմում են ՀՀ իշխանություններին


Դատապարտյալ Ջանգիր Քոչոյանի հարազատները դիմում են ՀՀ իշխանություններին՝  վերջինիս ներում շնորհելու կամ պատժի մնացած մասը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու խնդրանքով։

2016թ.-ին  Երասխահուն գյուղի բնակիչ Ջանգիր Սիաբանդի Քոչոյանը, դատարանի դատավճռով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցանքը կատարելու համար։

ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի համապատասխան կարգավորումներից բխում է, որ ծանր հանցանք կատարելու համար դատապարտված անձի նկատմամբ իր պատժի առնվազն կեսը կրելուց հետո կարող է կիրառվել  պայմանական վաղաժամկետ ազատում։

Ջանգիր Քոչոյանը իր նկատմամբ նշանակված պատժի կեսից ավելին արդեն կրել է և իրավունք ունի քրեակատարողական օրենսդրության  համապատասխան ընթացակարգերի պահպանմամբ դիմելու պատկան մարմիններին, որպեսզի իր նկատմամբ կիրառվի պայմանական վաղաժամկետ ազատում։

Դատապարտյալի կնոջ և ծնողների խնամքին երկու անչափահաս երեխաներ կան, իսկ ծնողները ունեն առողջական խնդիրներ, ընտանիքն  ապրում է սոցիալապես անապահով պայմաններում ։ Նրանց խնդրանքն է պետության պատկան մարմիններին, որպեսզի ընդառաջեն իրենց և Ջանգիրի նկատմամբ կիրառվի պայմանական վաղաժամկետ ազատում։




24 thoughts on “Դատապարտյալի հարազատները դիմում են ՀՀ իշխանություններին”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *