Դրանք նույն ահաբեկիչներն են, որոնք 2014թ․ Սինջարում ցեղասպանեցին եզդիներին․ Սաշիկ Սուլթանյան


Այսօր մի խումբ իրավապաշտպաններ բողոքի ակցիա իրականացրեցին ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի առջև։ Ակցիային մասնակցել է նաև Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի նախագահ Սաշիկ  Սուլթանյանը։

Եզդի իրավապաշտպանը դատապարտելով ադրբեջանական ռազմական ագրեսիան՝ նշեց, որ անընդունելի են քաղաքացիական անձանց թիրախավորումը և կոչ արեց կնգնեցնել ահաբեկիչների մասնակցությամբ սանձազերծված պատերազմը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *