Եզդիաբնակ Ալագյազ համայնքում վերընտրվեց գործող համայնքապետ Ջասմ Մախմուդովը։

Եզդիաբնակ Ալագյազ համայնքում վերընտրվեց գործող համայնքապետ Ջասմ Մախմուդովը։


Posted in Լուրեր

Սեպտեմբերի 25-ին Հայաստանի 8 մարզերի 18 համայնքներում  անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ։  

Արագածոտնի մարզի եզդիաբնակ Ալագյազ խոշորացված համայնքում ևս տեղի ունեցան ընտրություններ։  

Նշենք, որ Ալագյազը միակ համայնքն էր, որտեղ համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններն անցկացվեցին մեծամասնական ընտրակարգով՝ ի տարբերություն մնացյալ համայնքների, որտեղ ավագանու ընտրություններն անցկացվեցին համամասնական ընտրակարգով: 

Ալագյազում առաջադրված էին անկուսակցական, համայնքի գործող ղեկավար Ջասմ Մախմուդովը և ՔՊ-ն ներկայացնող Անզոր Ուռուսյանը։ 

 ԿԸԸ հրապարակած տվյալների համաձայն՝ Ալագյազ եզդիաբնակ համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցել են 1254 ընտրողներ կամ ընդհանուր ընտրողների 46,6 %-ը։ Այստեղ 773 քվեով հաղթանակ է տոնել անկուսակցկան Ջասմ Մախմուդովը, մյուս թեկնածուն՝ Անզոր Ուռուսյանը ստացել է 444 քվե։ 




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram