Մինչ 2021-ը, երբ Հայաստանում սկսվեց և մի քանի փուլով իրականացվեց համայնքների խոշորացման ծրագիրը, եթե եզդիական համայնքը պարբերաբար բարձրաձայնում էր, թե խառը բնակեցված համայնքներում ինչու՞ ազգային փոքրամասնության ներկայացուցիչը որպես համայնքապետ չի նշանակվում, այսօր այդ մասին ոչ միայն խոսելն է ավելորդ, այլ ազգությամբ եզդի ավագանու անդամներ ունենալն է եզդիական համայնքի համար երազանք դարձել։ Ազգային փոքրամասնությունների ցածր ներկայացվածության խնդիրը հատկապես տեղական ինքնակառավարման մարմիններում միշտ էլ եղել է ակտուալ։
Այս խնդրի մասին պարբերաբար ահազանգել են թե՛ Եվրոպական Շրջանակային կոնվենցիայի փորձագիտական խումբը, թե՛ եզդիական համայնքի հասարակական կազսմակերպությունները, սակայն, երբ թվում էր , որ համայնքների խոշորացումից առաջ Արմավիրի մարզում 18 եզդի ավագանի ունենալը ցածր ցուցանիշ է, խոշորացումը պատճառ դարձավ 18-ը 5 դարձնելու, Արարատի մարզում եզդի ավագանի չկա, Կոտայքում՝ 5-ն են։ Փորձագետները կարծում են՝ խնդիրը երկկողմանի է, եզդիական համայնքը չունի բավարար հետաքրքրվածություն իր խնդիրները բարձրաձայնելու և համայնքային իշխանություններում ներգրավվելու տեսանկյունից, ՏԻՄ-երի համար էլ՝ ազգային փոքրամասնությունների խնդիրները առաջնային չեն։