Եզդիական պատմական ազգանուններ. ինչու՞ են դրանք փոխարինվել հայկական ազգանուններով

Եզդիական պատմական ազգանուններ. ինչու՞ են դրանք փոխարինվել հայկական ազգանուններով


Posted in Մարդու իրավունքներ

ՀՀ-յան կողմից միջազգայնորեն ստանձնած պարտավորություններով և ՀՀ ներպետական օրենսդրական կարգով ամրագրված իրավունքներով, ազգային փոքրամասնություններն ունեն ևս մեկ իրավունք, որի մասին ցավալիորեն, բայց ոչ զարմանալիորեն, մեր երկրում երբևէ նույնիսկ չի խոսվել։ Խոսքն այն մասին է, որ ազգային փոքրամասնության ներկայացուցիչն իրավունք ունի կրել իր պատմական ազգանունը և շատ հաճախ համայնքի անդամն, ինքը, չգիտի, որ իրավունք ունի ՀՀ-ում կրելու իր պատմական ազգային ազգանունը։ Հենց իրազեկման նման խնդիրը դարձավ Xirat Media-ի հետազոտության պատճառը։ Գրանցվել է դեպք, երբ եզդիական համայնքից անձը ցանկացել է փոխել իր հայկական ազգանունը՝ եզդիականի, սակայն ՔԿԱԳ ծառայությունը ազգանվան փոփոխության համար պահանջել է ազգանվան եզդիական ծագումը հավաստող փաստական հիմքեր։ Հասկանալու համար, թե ազգային փոքրամասնության այն ներկայացուցիչների համար, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց պատմական ազգանուններին, ի՞նչ օրենսդրական ընթացակարգ է մշակված, դիմեցինք՝ ՀՀ ԱՆ Քաղաքացիական Կացության Ակտերի Գրանցման գործակալություն։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram