Եզդիները նոր հոգևոր առաջնորդ են ընտրել

Եզդիները նոր հոգևոր առաջնորդ են ընտրել


Posted in Լուրեր, Մշակույթ

Շաբաթ օրը Լալիշի հոգևոր խորհրդի որոշմամբ եզդիների հոգևոր առաջնորդ է  ընտրվել Շեխ Ալի Ալյասը։ Եզդիական հոգևոր հիերարխիայում նշանակությամբ երկրորդ հոգևոր առաջնորդի՝ Բավե Շեխի տեղը թափուր էր մնացել հոկտեմբերի 1-ից, Շեխ Խատո Խաջի Իսմաիլի մահվանից հետո։

Այսօր Լալիշ սրբավայրում եզդիների գերագույն հոգևոր առաջնորդի՝ Միր Հազիմ  Թահսին Բեգի և եզդիների բարձրաստիճան հոգևորականների մասնակցությամբ Շեխ Ալի Ալյասը պաշտոնապես ներկայացվեց որպես եզդիների նոր Բավե Շեխ։

Բավե Շեխի համար նախատեսված հանդերձանքը կրելով և եզդիական հոգևորական ծիսակարգով սահմանված արարողությամբ Շեխ Ալի Ալյասը երդում տվեց և ստանձնեց իր նոր առաքելությունը։

Եզդիների նոր Բավե Շեխը՝ Շեխ Ալի Ալյասը ծնվել է 1979թ․ Շեխանում։ Նրա հայրը 1978-1995թթ․ եղել է եզդիների հոգևոր առաջնորդը՝ Բավե Շեխ։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram