«Սպորտը ինձ համար միայն հոբբի չէ, այլ նաև կյանք է»։ Արթուր Հասոյանն է, «Եզդի երիտասարդների ձայնը» հաղորդաշարի հերթական տաղանդաշատ երիտասարդը, ում երազանքներն ու նպատակները տանում է մի տեղ՝ հաղթանակ։
Հարցին, թե ինչպես են պատկերացնում Արթուրին տարիներ անց, բոլորն անխտիր պատասխանում են․ «չեմպիոն»։
Արթուրի սպորտային կարիերայի ճանապարհին իրեն օգնում ու քաջալերում են իր ընտանիքն ու մարզիչները։ Շուտով զորացրվելու է բանակ, սակայն վերադառնալուն պես շարունակելու է տարբեր հարթակներում բարձրացնել Հայաստանի ու եզդիական դրոշները։