Եզդի իրավաբանը՝ ի պաշտպանություն եզդի իրավապաշտպանի

Եզդի իրավաբանը՝ ի պաշտպանություն եզդի իրավապաշտպանի


Posted in Լուրեր, Մարդու իրավունքներ

Այստեղ բացակայում է ատելության խոսքը եւ ազգամիջյան թշնամանքի հարուցումը. Ամո Շարոյանը՝ Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին։

«Մենք, որ սեփական նախաձեռնությամբ սկսել ենք իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի իրավունքների պաշտպանությունը, գտնում ենք, որ ազգային փոքրամասնությունների վերաբերյալ մտահոգությունների բարձրացումն իրավապաշտպանի կողմից թշնամանք չի կարող լինել։ Բայց ինչքանով է ճիշտ, որ այսօր վտանգներով լի այս աշխարհում այն դարձել է որպես քրեական հետապնդում, մեղադրական եզրակացությամբ եւ ուղարկվել է դատարան։
Գտնում եմ՝ անհրաժեշտ է կրկին անգամ քննարկել եւ գնահատել Ս. Սուլթանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 226 հոդվածի 2-րդ մասի առաջին կետով առաջադրված մեղադրանքի հիմնավորվածությունը։ Լրացուցիչ ստուգել մեր մտահոգությունները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում եզդիների առանձնահատուկ դերը, անփոխարինելի ներգրավվածությունը հանրային կյանքին։ Մերոնք մի խոսք ունեն, ասում են՝ «Մարդուն ճանաչելու համար հետը ճամփա գնա»։ Հավատացեք, մենք միմյանց հետ անցել ենք եւ անցնում ենք հարյուրամյակների ճանապարհ եւ այդ ընթացքում հայերի եւ եզդիների բարեկամությունը, բարիդրացիությունն ու համակեցությունը սերտաճել են հարազատության անխտրական ու հավատարիմ ընկերության, որն աշխարհի համար լավագույն օրինակ կարող է լինել։
Ասում են՝ մարդուն փորձում են կյանքում, իսկ Սաշիկ Սուլթանյանը իր գիտակցական կյանքում եւ նրա ղեկավարած կազմակերպությունն իրականացրել են աշխատանքներ եւ ծրագրեր, որոնք շատ էական լինելով եզդիների իրավունքների պաշտպանության առումով, էապես կարեւոր են մեր հասարակության մեջ հանդուրժողականության բարձր մակարդակի ձեւավորման, ինչպես նաեւ եղբայրական հայ եւ եզդի ժողովուրդների մեջ բարեկամական հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու տեսանկյունից։ Մենք բոլորս էլ գիտենք, որ եզդիները Հայաստանում ապրում են իրենց ազգային նկարագրին եւ իղձերին համապատասխան։
ՀՀ-ում ազգային փոքրամասնություններն, որպես լիիրավ քաղաքացիներ, լիովին ազատ են իրենց հավատամքին, ազգային ավանդույթներին ու նախասիրություններին հավատարիմ մնալու հարցում։ Բոլոր ազգային փոքրամասնությունների, մասնավորապես, եզդիների հաջողություններն էլ, դժվարություններն էլ ընդհանրական են Հայաստանի ողջ բնակչության համար։ Փաստորեն, Ս. Սուլթանյանն իր հարցազրույցում հնչեցրել է քննադատական խոսք, մասնավորապես՝ եզդի բնակչության շրջանում առկա խնդիրների վերհանմանը եւ բարձրացմանը։ Եթե դա նույնիսկ առօրյա կյանքի աննշան դրվագներում որոշ «փոքր» հարցերում չափազանցված է, ապա անհրաժեշտ է վտանգներով լի այս «աշխարհում» նման հարցերը լուծել կառավարության իրավասու մարմինների կողմից, հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ, հաշվի առնելով, որ դրանք չեն կարող որակվել որպես ազգամիջյան թշնամանք, հրահրելուն ուղղված դիտավորություն։ Որովհետեւ այստեղ բացակայում է ատելության խոսքը եւ ազգամիջյան թշնամանքի հարուցումը։
Քանի որ ցանկացած խնդիր բարձրացնելով, իրավապաշտպան Ս. Սուլթանյանը միայն նպատակ է ունեցել հանրության եւ իշխանության ուշադրությունը հրավիրել այդ խնդիրներին եւ առաջարկություններ ներկայացնելով ցանկացել է վերացնել այդ խնդիրները։ Մանավանդ, փորձագետը նույնպես գտնում է, որ փորձաքննությանը տրամադրված հարցազրույցի տեքստում թշնամանք հարուցող հստակ լեզվական միավորներ չկան։ Հետեւաբար, օբյեկտիվորեն հնարավոր չէ հիմնավորված պնդել, որ հարցազրույցում առկա են ռասայական գերազանցության կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ։ Ս. Սուլթանյանի հարցազրույցում հնչեցրած քննադական խոսքը վերաբերում է տվյալ պահին, տվյալ տեղում եղած եւ հայտնաբերված բացթողումներին, մանավանդ որ ընտրություններ էին, իշխանության փոփոխություններ, որով մենք բոլորս ոգեւորված էինք, եւ Ս. Սուլթանյանն ուզեցել է առավել ուշադրություն դարձնեն ազգային փոքրամասնությունների խնդիրներին եւ հետագայում էլ ավելի բարենպաստ պայմաններ ապահովեն եզդիների համար՝ թե գյուղերում եւ թե մարզերում։ Օրինակ՝ վերացնել եղած թերությունները Ֆերիք գյուղի արոտավայրերի հարցերում։ Հարցազրույցում չկան այնպիսի ձեւակերպումներ, որոնք ուղղված լինեն հայերի կամ Հայաստանի պետականության դեմ, կամ դրանց վերաբերմունքին համարժեք վերաբերմունքի դիմելու կոչեր կամ գործողություններ։ Ս. Սուլթանյանի հետ զրուցելիս պարզ է դառնում, որ նրա նպատակը չի եղել ՀՀ-ի կամ հայ ժողովրդի դեմ «արտահայտվելը» կամ հայ եւ եզդի ազգերի միջեւ թշնամանք հրահրելը, այլ ունեցել է մեկ ցանկություն՝ կյանքում առկա թերություններն ու բացթողումները վերհանել, բարձրաձայնել այն վերացնելու եւ նման երեւույթներ թույլ չտալու համար։
Նպատակ է ունեցել հանրության եւ իշխանության ուշադրությունը հրավիրել այդ խնդիրներին, եւ առաջարկություններ ներկայացնելով ցանկացել է վերացնել այդ խնդիրները։ Նրա ցանկությունը նպաստավոր պայմաններ ստեղծելն է եւ ոչ թե թշնամանք հարուցելը։
Բարձրաձայնելով խնդիրները, նա հավատալով Հայաստանի հայերի եւ եզդիների եղբայրական հարաբերություններին, եւս շեշտադրումը իրականացնում է, որ ապագայում Հայաստանում եզդիների համար ստեղծվեն առավել լավ կենսակերպ վարելու հեռանկարներ։ Հարցազրույցի ընթացքում պարզվում է, որ վերոհիշյալ ազգային կրոնական թշնամանք հարուցող, ազգային արժանապատվությունը նվաստացնող նախադասություններ, բառեր եւ կոչեր առկա չեն։ Ինչն էլ ինքնըստինքյան նշանակում է, որ խնդիրների վերհանումը եւ բարձրաձայնումը չի կարող որակվել որպես ազգամիջյան թշնամանք հրահրելուն ուղղված դիտավորություն։
Հարցազրույցն ամբողջական կոնտեքստով դիտարկելու դեպքում կպարզվի, որ Սուլթանյանի արտահայտած մտքերը լինելով իրավապաշտպանի եւ մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող անձի կարծիք՝ ամենեւին էլ նպատակաուղղված չեն եղել ՀՀ վարկանիշի կամ հայ ժողովրդի դեմ, ինչպես նաեւ հայ եւ եզդի ազգերի միջեւ թշնամանք հրահրելուն։ Ս. Սուլթանյանի իրավապաշտպան գործունեության ընթացքում չի եղել որեւէ փորձ մեր ազգերի բարեկամության վերաբերյալ, որեւէ բացսական կերպարի ստեղծումը կամ մտացածին բացասական հատկությունների վերագրումը մեր ազգերի բարեկամությանն ու եղբայրությանը։
Նա երբեք մեր ազգի ներկայացուցիչների «վատ» վիճակի մեջ չի մեղադրել եւ պատասխանատվությունը չի բարդել այլ ազգի, մանավանդ՝ հայ ժողովրդի ներկայացուցիչների վրա, այլ միշտ գտել է եւ հայտնել է, որ մեր՝ հայաստանցիներիս հաջողություններն ու դժվարություններն ընդհանրական են մեր բոլորի համար։ Նա երբեք չի տարածել այնպիսի գաղափարներ, որոնք կխարխլեն վստահությունն ու հարգանքը մեր ազգերի միջեւ։ Այսինքն, չկա կոնկրետ օրենսդրությամբ սահմանված օբյեկտը, ուրեմն բացակայում է հանցակազմը։
Ինչքան էլ բարդ ու դժվար լինի մեր անցած ճանապարհը, Սուլթանյանը միշտ էլ գտել է, որ այդ բոլորը ժամանակավոր են եւ տեղում դոփելու փոխարեն, մենք պետք է կառուցենք հզոր եւ ապահով Հայաստան, արդար եւ ազատ Հայաստան, առողջ ընտանիք ունեցող Հայաստան, մեր բոլորիս համար հավասար իրավունքներ ապահովող Հայաստան։ Դրանում համոզվելու համար, հարկավոր է ամբողջական ուսումնասիրել նրա անցյալն ու ներկան: Նրա ընդհանրացնող գաղափարներն ու հայացքները միշտ ուղղված են եղել մեր ազգերի բարեկամությանը, եղբայրությանը եւ մեր երկրի կայունությանն ու անվտանգությանը։
Հավատարիմ մնալով մեր երախտավորների պատգամին, ինչու եմ շեշտում դա, որովհետեւ դարերի ընթացքում երբեք ոչ ոք հայ եւ եզդի ժողովուրդների բարեկամության, հավատարմության մասին ոչ մի բացասական բան չի գրել եւ չի ասել, հավատացեք, ոչ թե չի ցանկացել, այլ այդպիսի բան չի եղել եւ չի լինելու։ Ս. Սուլթանյանի գործունեության մեջ նույնպես չկա։ Հավատացած եմ՝ այս դատական գործը արագ կկարճվի եւ առիթ չի տա, որ մեր հարեւանները նվազագույնն ուրախանան, այդ այն դեպքում, երբ Հայաստանում իրականում չի եղել եւ երբեք էլ չի լինի ազգային փոքրամասնությունների, մասնավորապես՝ եզդիների կողմից ազգային թշնամանք հարուցելը։ Գտնում եմ, որ ինչքան բարդ ու դժվար լինի, ապավինելով մեր մտքին, գենետիկ կոդին եւ Հայաստանում ստացած դաստիարակությանը, ես ՀՀ-ում չեմ տեսնում մի եզդու, որն ունեցել է եւ ունի դիտավորություն, այն էլ ուղղակի դիտավորություն հայ եւ եզդի ազգերի միջեւ, ազգային թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ կատարելուն։
Սիրենք միմյանց, որ Աստված էլ սիրի մեզ։ Խնդրում եմ մեզ բոլորիս համար թանկ Հայաստան աշխարհի ղեկավարությանը, ՀՀ գլխավոր դատախազին եւ արդարադատություն իրականացնող մյուս բոլոր մարմինների ղեկավարներին՝ Ս. Սուլթանյանի նկատմամբ քրեական գործը կարճել վարույթում եւ թույլ չտալ, որ այլեւս մեր համայնքի ներկայացուցիչները տարբեր դռներ բախեն արդարություն հաստատելու համար։ Հավատացեք, մենք՝ հայաստանցիներս այսօր բազում այլ կարեւոր հարցեր ունենք միասին լուծելու։
Gali Xushk u brano Armanstan Mala maya, Watane ma Ezdiaya ddae. Am Ezdia taw Armanye bre xwa hazara sala re chuna, le to djara orta mada kasaki sawa djmnyate nanvisia, naji gotia, naji we beja. Am brae hawa hazara salana, am havra buna, ame havra ben. Interwya Sashike Rostame Sultanyanda glye xrawye u djmanya tona, bone Armanye bre ma u Mala ma Armanstane. Sashike Rostam dange xa blndkrya waki kemasya bda hldane. Az gmanm be qomaka wa Jmate, Sarqarya Armanstane we shoxle Sashike Rostam be dadane. Bji dosti u bratya ma u Armanie bre ma l Armanstyane rangin. Am habuna, havra buna, ame havra ben tamamya amre xwada».
Ամո ՇԱՐՈՅԱՆ, «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հ/կ խորհրդի նախագահ
Գլխավոր լուսանկարում՝ Ամո Շարոյանը



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram