Կորոնավիրուսները հարուցում են ինչպես սովորական հարբուխ, այնպես էլ ծանր հիվանդություններ։ Այժմ հայտնաբերված վիրուսը կորոնավիրուսի նոր ենթատեսակ է, որը հայտնաբերվել է 2019 թվականի վերջին՝ Չինաստանում։
Կորոնավիրուսից պաշտպանվելու համար՝
- Խուսափեք շնչառական վարակներով անձանց հետ սերտ շփումից, անհնարինության դեպքում՝ օգտագործեք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ) ։
- Հաճախակի լվացեք ձեռքերն օճառով և ջրով կամ մաքրեք ալկոհոլային հիմքով ախտահանիչով
- Հազալիս և փռշտալիս փակեք բերանը և քիթը անձեռոցիկով, օգտագործված անձեռոցիկը գցեք աղբամանը
- Գրիպանման երևույթների առկայության դեպքում մի զբաղվեք ինքնաբուժությամբ և դիմեք բժշկի
- Միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առեք տվյալ երկրի համաճարակային վիճակը
Ատանշաններն են՝
- Տենդ, Հազ, Դժվարացած շնչառություն, Թուլություն
ՎԱՐԱԿԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ`
Օդակաթիլային ճանապարհով՝ հազալիս և փռշտալիս