ՀՀ Ազգային Ժողովում ասորական համայնքը ներկայացնող պատգամավոր Զեմֆիրա Միրզոևայի հետ մեր տաղավարում քննարկեցինք, թե Հայաստանում ասորիները որպես ազգային փոքրամասնություն ինչպիսի՞ հիմնական խնդիրների են բախվում և թե ինչպիսի՞ն է պետության վերաբերմունքը և զգայունությունը ազգային փոքրամասնությունների բարձրացրած խնդիրներին։ Փորձեցինք հասկանալ, թե արդյո՞ք Ազգային Ժողովում համայնքից ներկայացուցիչ ունենալը բավական է, որպեսզի համայնքի հիմնախնդիրները պատշաճ բարձրաձայնվեն, քանի որ ազգային փոքրամասնությանը ներկայացնող անձը ընտրվում է քվոտայով, սակայն կուսակցության խողովակով և համայնքն ուղղիղ մասնակցությւոն ընտրությանը չի ունենում։ Հետևաբար կա՞ մտավախություն, որ այդկերպ ԱԺ-ում որպես առաջնային օրակարգ կգերակշռի կուսակցական կամ քաղաքական շահը հետին պլան մղելով ազգային փոքրամասնության շահերը կամ խնդիրների բարձրաձայնումը։
Ինչպիսի՞ հիմնական խնդիրների է բախվում ասորական համայնքը ՀՀ-ում․ քննարկում Զեմֆիրա Միրզոևայի հետ
[6784]77kk Official Login | সেরা অনলাইন স্লট গেম এবং অ্যাপ ডাউনলোড,77kk সাইটে বিকাশ দিয়ে দ্রুত ডিপোজিট করে অনলাইন রুলেট এবং সেরা স্লট গেমগুলো উপভোগ করুন। আজই অ্যাপটি ডাউনলোড করে খেলা শুরু করুন। visit: 77kk