Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, Կալինինգրադի Բալթիկա ակումբի 28-ամյա կիսապաշտպան, ազգությամբ եզդի Իշխան Գելոյանն է։
Իշխանը առաջին անգամ է հրավիրվում Հայաստանի ազգային հավաքական և դարձավ ազգային հավաքական հրավիրվող երկրորդ եզդի ֆուտբոլիստը։ Առաջինը Լատվիայի Ռիգա ակումբի կիսապաշտպան Էդգար Բաբայանն էր։
«Միայն դրական էմոցիաներ եմ զգում, շատ ուրախ եմ, որ հանդես եմ գալու ազգային հավաքականում։ Ինձ համար դա մեծ մարտահրավեր է»,- նշում է Իշխան Գելոյանը։
Հիշեցնենք, որ Հայասատնի հավաքականը Մունդիալ 2022-ի նախընտրական շրջափուլի շրջանակներում հանդիպումներ է անցկացնում Հս․ Մակեդոնիայի, Գերմանիայի և Լիխտենշտայնի հավաքականների հետ։