Խիրատ լուրեր 12․03․2022

Խիրատ լուրեր 12․03․2022


Posted in Լուրեր

??Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով դատական հերթական նիստը։

??Իրաքյան քաղաքացիական հասարակության 31 կազմակերպություններ,իրենց տված մամուլի ասուլիսում հայտնել են իրենց անհանգստությունն այն մասին, որ 2021 թվականին Իրաքի կողմից ընդունած “Եզդի վերապրածների մասին” օրենքը կիրառելու համար բավարար ֆինանսավորում չի հատկացվում։

??Քրդստանի դեմոկրատական կուսակցության եզդի պատգամավոր Շերիֆ Սուլեյմանը հանդես է եկել պահանջով, ըստ որի՝ եզդի պատգամավորներն իրավունք ունեն նախագահելու Միգրացիայի և վերաբնակեցման հարցերով հանձնաժողովը, սակայն նրանք չեն նշանակվում այդ պաշտոնում, չնայած այն բանին, որ տեխահանվածների մեծ մասը եզդիներն են, իսկ հանձնաժողովներից որևէ մեկում եզդի ներկայացուցիչ չկա։

?? Համատեղ գործողությունների հրամանատարության Սինջարի շրջան կատարած այցի արդյունքում հայտարարել է Սինջարում անվտանգային համակարգի և իրավիճակի կայունացման մասին։

??Կանանց միջազգային օրվա առթիվ, Նադիա նախաձեռնությունների նախագահ, ՄԱԿի բարի կամքի դեսպան ազգությամբ եզդի Նադիա Մուրադը հանդես է եկել շնորհավորանք-կոչով, որտեղ անդրադարձել է ինչպես եզդի, այնպես էլ աշխարհի բոլոր կանանց ներգրավվածությանը հասարակության մեջ։

 

 

 




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram