Կայացավ ՄԻՊ-ին առընթեր Ազգային փոքրամասնությունների հարցերով հասարակական խորհրդի առաջին նիստը

Կայացավ ՄԻՊ-ին առընթեր Ազգային փոքրամասնությունների հարցերով հասարակական խորհրդի առաջին նիստը


Posted in Uncategorized

Նոյեմբերի 30-ին կայացավ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր «Ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության եվ խթանման հարցերով հասարակական խորհրդի» առաջին նիստը։ Խորհրդի առաջին նիստին ներկա էին հասարակական կազմակերպություններ Հայաստանի ազգային փոքրամասնությունների համայնքից, ինչպես նաև Ազգային Ժողովում ազգային փոքրամասնության համայնքները ներկայացնող պատգամավորներ։

Հասարակական խորհուրդը, որը ՄԻՊ Անահիտ Մանասյանի խոսքով ապաքաղաքական և անկախ կառույցի դեր է ստանձնելու, աշխատելու է ազգային փոքրամասնությունների իրավունքների խթանման ուղղությամբ։

Ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորները ողջունելի են համարում նման կառույցի ստեղծումը, քանի որ այն գործելու է Մարդու իրավունքի պաշտպանին կից և զբաղվելու է անմիջապես մարդու իրավունքներին վերաբերող հարցերով։ Նշենք, որ խորհրդի հետագա նիստերին մասնակցության հայտ է ներկայացրել նաև «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ-ը։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram