Կլոչա Սարե Սալե տոնը Սմոյանների ընտանիքում

Կլոչա Սարե Սալե տոնը Սմոյանների ընտանիքում


Posted in Մշակույթ

Կլոչա Սարե Սալե․ սա եզդիական ազգային տոներից է, որը նշվում է մեծ խանդավառությամբ և եզդիական ազգային տոնացույցում կարևորագույն տեղ է զբաղեցնում։ Կլոչը հայաստանաբնակ եզդիների մոտ նշվում է մարտի 14-ից հետո առաջին հինգշաբթի օրը:

Չորեքշաբթի օրը հայաստանաբնակ եզդիները թխում են տարեսկզբի կլոչը, իսկ հինգշաբթի վաղ առավոտյան, տան գլխավորը՝ malxê malê-ն սկսում է կտրել՝ այն բաժանելով ընտանիքի անդամների միջև։ Այնուհետև, տան գլխավորը և տանտիրուհին, ըստ հերթականության, մեծից փոքր բաժանում են կլոչը ընտանիքի անդամների միջև։

Ըստ ավանդության՝ այն կտորը, որի մեջ մետաղադրամն է,ում բաժին հասավ, նշանակում է ՝ տարվա հաջողությունը կապված է ընտանիքի այդ անդամի հետ:




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram