Հայաստանի ազգային փոքրամասնությունների կանանց հզորացումը՝ հանուն կայուն անվտանգության և խաղաղության

Հայաստանի ազգային փոքրամասնությունների կանանց հզորացումը՝ հանուն կայուն անվտանգության և խաղաղության


Posted in Մարդու իրավունքներ

«Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ կողմից իրականացվող «Հայաստանի ազգային փոքրամասնությունների կանանց հզորացումը՝ հանուն կայուն անվտանգության և խաղաղության» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 23-ին Ազգային փոքրամասնությունների կրթամշակութային կենտրոնում կայացավ վերապատրաստում-աշխատաժողով՝ ազգային փոքրամասնությունները ներկայացնող ՀԿ-ների կին անդամների համար։

Աշխատաժողովի ընթացքում բանախոսների և մասնակիցների միջև ստեղծված քննարկումների միջոցով վեր հանվեցին և քննարկվեցին ազգային փոքրամասնությունների կանանց հիմնախնդիրները՝ խաղաղության և անվտանգության մարտահրավերների համատեքստում։ Ծրագրի գլխավոր նպատակն է նպաստել «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» օրակարգի արդյունավետ իրականացմանը և բարձրացնել ազգային փոքրամասնությունների կանանց ներգրավվածությունը այս և այլ օրակարգերում։ Քննարկման ընթացքում ազգային փոքրամասնության համայնքները ներկայացնող կանայք նաև խոսեցին այն հիմնական խնդիրներից, որոնց նրանք բախվում են։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram