ՀԱՏՈՒԿ ԹՈՂԱՐԿՈՒՄ

ՀԱՏՈՒԿ ԹՈՂԱՐԿՈՒՄ


Posted in Uncategorized

1.Գիշերը և առավոտյան ժամը 11։00 դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել: Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է:

2.Միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել կրակը դադարեցնելու պայմանավորվածություն. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան:

3.Հայրենիքի սահմանների պաշտպանությունն իրականացնելիս զոհվել են Հայոց Բանակի զինծառայողներ՝ պայմանագրային զինծառայող, 1977թ. ծնված ազգությամբ եզդի, հոգևորական՝ Սիաբանդ Քյարամի Թամոյանը (շեխ Յուրոն) և Արման Բադրի Չատոյանը:

4.Բաքուն պատրաստ է հայկական կողմին հանձնել վերջին երկու օրերին զոհված շուրջ 100 զինծառայողի մարմին, դիմել են Կարմիր Խաչի միջնորդությանը։ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունը հաստատում է տեղեկությունը:

5.ՄԱԿ Անվտանգության խորհուրդը այսօր՝ սեպտեմբերի 15-ին, երկրորդ անգամ կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: 6.ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ծրագրում է Հայաստան մեկնել հաջորդ շաբաթ:




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram