Արդի աշխարհում ներառական կառավարումը համարվում է ժողովրդավար պետության հենասյուներից մեկը։ Այս համատեքստում՝ ՀՀ-ն ևս, որպես ժողովրդավար պետություն ստանձնել է որոշ պարտավորություններ, որոնք ամրգրված են ինչպես ՀՀ Սահմնադրությամբ, այնպես էլ ՀՀ կողմից ստորագրված միջազգային մի շարք փաստաթղթերով։
Ըստ Եվրոպայի խորհրդի ազգային փոքրամասնություններ մասին Շրջանակային կոնվենցիայի՝ պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ապահովել հասարակական և պետական կյանքին մասնակցելու իրավունք, հատկապես տարածաշրջանային մակարդակով նրանց շահերի պաշտպանությանը վերաբերող հարցերի լուծման դեպքում։
Ժողովրդավար պետությունում ներառական կառավարում ունենալու համար անհրաժեշտ է, որ երկրի ազգային և էթնիկ փոքրամասնությունները ներգրավվեն որոշումների կայացմանը և երկրի հասարակական-քաղաքական գործընթացներին։ Ըստ միջազգային իրավունքի՝ ազգային փոքրամասնությունների արդյունավետ ներառականությունը նշանակում է նրանց ներգրավվում որոշումների կայացմանը կենտրոնական, մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում:
Այսինքն՝ իրենց վերաբերող հարցերի և որոշումների կայացման գործընթացում ազգային փոքրամասնությունները պետք է արդյունավետ մասնակցեն ինչպես օրենսդիր և գործադիր մարմիններում (ԱԺ և Կառավարություն), այնպես էլ մարզային և Տեղական Ինքնակառավարման մարմիններում (մարզպետարաններ, համայնքապետարաններ)։ Ազգային փոքրամասնությունների ուղիղ և իմաստալից մասնակցությունը այս բոլոր մակարդակներում շատ կարևոր է նրանց ձայնը լսելի դարձնելու և նրանց համար իրականացվող բարեփոխումներն արդյունավետ դարձնելու տեսանկյունից:
Ազգային փոքրամասնությունների ներառումը բազմամշակութային համայնքերում պիտի լինի արդյունավետ և իմաստալից: Այսինքն՝ ֆիզիկական ներկայությունից զատ՝ ներգրավված անձինք պիտի ունենան համայնքային կարիքների մասին գիտելիքներ, շահագրգրռված լինեն խնդիրների լուծման հարցում: Այս նախապայմանների առկայությունից զատ, համայնքային իշխանությունը պիտի խրախուսի նրանց կողմից առաջարկվող նախաձեռնություններն ու կարևորի նրանց կողմից բարձրացված խնդիրները:
I love how easy it is to navigate through the different categories. It feels professional and secure. I will be sticking with idbatavia1 for a long time.
[8821]222222 লগইন ও অ্যাপ ডাউনলোড | বিকাশ ক্যাসিনো ডিপোজিট গাইড,222222 লগইন করে অনলাইন স্লট গেম নিয়ম জানুন এবং সেরা লাইভ ক্যাসিনো বোনাস বুঝে নিন। দ্রুত রেজিস্ট্রেশন করে আজই খেলা শুরু করুন। visit: 222222
Honestly one of the best casino experiences I’ve had online. The graphics are crisp and the loyalty rewards are a nice touch. xx88casino is a winner.
I’ve been looking for a reliable way to access my account and this site is definitely the smoothest. The interface is clean and the login process is super fast. Highly recommend checking out djarumgacorlogin for a better experience.