Նվեր-փաթեթների նոր խմբաքանակ՝ Արցախից ժամանած երեխաներին


Արցախից ժամանած երեխաները ստացան նվեր-փաթեթների նոր խմբաքանակը։ Նախաձեռնությունը կարևոր է ոչ միայն անձնական օգտագործման և հիգիենայի իրեր տրամադրելու, այլև Արցախից տեղահանված երեխաներին ուշադրություն և ջերմություն ցուցաբերելու համար: «Նվեր–փաթեթ արցախցի փոքրիկներին» նախաձեռնությունն իրականացվում է անհատ քաղաքացիների և Մարդու Իրավունքների Եզդիական Կենտրոնի աջակցությամբ:

Ադրբեջանի կողմից սանձազերված լայնածավալ ռազմական հարձակման արդյունքում Արցախի Հանրապետության տասնյակ հազարավոր քաղաքացիներ տեղահանվել են իրենց տներից, իսկ երեխաները հակամարտության առավել խոցելի զոհերն են:

«Նվեր-փաթեթ արցախցի փոքրիկների» սոցիալական նախաձեռնությունը ստեղծվել է Արցախից տեղահանված երեխաների առօրյան փոքր-ինչ թեթևացնելու և հարմարավետ դարձնելու համար: Նվեր-փաթեթը պարունակում է հիգիենայի և անձնական խնամքի անհրաժեշտ պարագաներ, ինչպես նաև գրքեր և խաղեր` ըստ տարիքային խմբի:




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *