Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիան ազգային փոքրամասնությունների պաշտպանության գլխավոր կոնվենցիան է։
Կոնվենցիայի 9-րդ հոդվածի համաձայն՝ Կողմերը պարտավորվում են ճանաչել, որ ազգային փոքրամասնության պատկանող յուրաքանչյուր անձի` իր կարծիքն արտահայտելու իրավունքը ներառում է կարծիքներ ունենալու և փոքրամասնության լեզվով տեղեկատվություն և գաղափարներ ստանալու և հաղորդելու ազատությունը՝ անկախ պետական իշխանությունների միջամտությունից և սահմաններից: Իրենց իրավական համակարգի շրջանակներում Կողմերը պետք է ապահովեն, որ լրատվական միջոցների մատչելիության հարցում ազգային փոքրամասնությունների պատկանող անձինք չենթարկվեն խտրականության:
Այս պարբերության երկրորդ նախադասությունը սահմանում է պարտավորություն, որ ԶԼՄ-ների հասանելիության հարցում խտրականություն չդրսևորվի։ «Իրենց իրավական համակարգի շրջանակներում» բառերը զետեղվել են սահմանադրական դրույթների ապահովման նպատակով, և որպեսզի չսահմանափակվեն կողմերի հնարավորությունները կարգավորելու լրատվամիջոցների հասանելությունը ազգային փոքրամասնությունների համար։