Ուսումնաօժանդակ ձեռնարկ ազգային փոքրամասնությունների հետ աշխատող մասնագետների համար

Ուսումնաօժանդակ ձեռնարկ ազգային փոքրամասնությունների հետ աշխատող մասնագետների համար


Posted in Մարդու իրավունքներ
Ձեզ ենք ներկայացնում «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ-ի նոր ուսումնաօժանդակ ձեռնարկը։ Այն նախատեսված է ազգային փոքրամասնությունների հետ աշխատող մասնագետների համար։
 
Ձեռնարկի գլխավոր նպատակն է տալ անհրաժեշտ տեղեկություններ և գիտելիքներ, թե ինչպես կառուցել վերապատրաստումներ կամ դասընթացներ հանրային ծառայողների համար, որոնք իրենց աշխատանքային գործունեության բերումով առնչություն են ունենում եզդիական համայնքում առկա վաղ ամուսնությունների հիմնախնդրի հետ և ստացած գիտելիքների և հմտությունների հիման վրա իրենց աշխատանքը հնարավորինս տեղեկացված և արդյունավետ կդարձնեն։ Ձեռնարկը օգտակար է նաև եզդիական համայնքում ծրագիր իրականացնող ՔՀԿ-ների և անհատների համար։
 
Ձեռնարկը ստեղծվել է «Եզդիական համայնքի շրջանում վաղ ամուսնությունների կանխարգելման նպատակով մարզային մակարդակով հանրային ծառայողների կարողությունների զարգացում» (“Enhancing the capacities of public servants on regional level for prevention of early marriages among the Yezidi community”) ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։

??Ուսումնաօժանդակ ձեռնարկ ազգային փոքրամասնությունների հետ աշխատող մասնագետների համար




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram