Սահմանադրական հանրաքվեի գործընթացում ընտրական փաստաթղթերը պետք է հասանելի լինեն նաև ազգային փոքրամասնությունների լեզուներով

Սահմանադրական հանրաքվեի գործընթացում ընտրական փաստաթղթերը պետք է հասանելի լինեն նաև ազգային փոքրամասնությունների լեզուներով


Posted in Լուրեր, Մարդու իրավունքներ

Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին «Անկախ դիտորդ» դաշինքի կազմում ընդգրկվել և դիտորդական առաքելություն է  իրականացնելու նաև  Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը։

Հայաստանում ընտրական գործընթացների պատշաճ մակարդակ ապահովելու նպատակով կարևոր է, որպեսզի ընտրական պաշտոնական փաստաթղթերը հասանելի լինեն նաև ազգային փոքրամասնություների լեզուներով։

Հիշեցնենք, որ ըստ Տարածաշրջանային կամ  փոքրամասնությունների լեզուների վերաբերյալ Եվրոպական Խարտիայի, իսկ Հայաստանը հանդիսանում է այդ Խարտիան վավերացրաց  երկիր, պետությունը պարտավորվում է ապահովել, որպեսզի վարչական մարմինները կիրառեն նաև ազգային փոքրամասնությունների լեզուները։

Ազգային փոքրամասնության ներկայացուցիչները օրենքով սահմանված կարգով պետք է հնարավորություն ունենան պաշտոնական փաստաթղթերին, այդ թվում՝ ընտրական փաստաթղթերին  ծանոթանալ  նաև իրենց  լեզուներով, այսինքն՝ պետությունը պետք է ապահովի ազգային փոքրամասնությունների լեզուներով կամ երկլեզու տարբերակներով հանրության համար  լայնորեն օգտագործման պաշտոնական փաստաթղթերի մատչելիությունը։

Ելնելով այս պահանջից, ընտրության իրավունք ունեցող բոլոր քաղաքացիների հավասար մասնակցության հնարավորությունն ապահովելու համար, հղում անելով միջազգային փաստաթղթերով առաջարկվող մի շարք կարգավորումներին, «Անկախ դիտորդ» դաշինքը հայտարարություն է տարածել՝  առաջարկելով, որպեսզի  սահմանադրական հանրաքվեի գործընթացում ընտրական փաստաթղթերը հասանելի լինեն նաև ազգային փոքրամասնությունների լեզուներով։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram