Սաշիկ Սուլթանյանի խոսքը չէր կարող հայերի և եզդիների միջև թշնամանքի հանգեցնել․ Արա Ղազարյան

Սաշիկ Սուլթանյանի խոսքը չէր կարող հայերի և եզդիների միջև թշնամանքի հանգեցնել․ Արա Ղազարյան


Posted in Լուրեր, Մարդու իրավունքներ

Սաշիկ Սուլթանյանի խոսքը չէր կարող հայերի և եզդիների միջև թշնամանքի հանգեցնել․ Արա Ղազարյան

Միջազգային իրավունքի փորձագետ, փաստաբան Արա Ղազարյանի հետ զրուցել ենք «Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի» ղեկավար, իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի մասին։

Ըստ Արա Ղազարյանի՝ եզդի իրավապաշտպանի կողմից եզդիական համայնքի խնդիրների մասին անգամ սուր և կոշտ ձևով բարձրաձայնումը ատելության խոսք չի կարող դիտարկվել և արարքում հանցակազմ չկա, իսկ գործը վտանգավոր է նաև Հայաստանի միջազգային հեղինակության համար մի քանի շերտերով։ «Այդ խոսքում չկա ատելության, թշնամանքի, անհանդուրժողականության ու խտրականության հրահրում՝ ընդդեմ հայերի։ Կա սուր քննադատություն՝ ընդդեմ իշխանությունների։ Այս գործի հիմքում փաստորեն դրվել է ռասիզմը և մեղադրանք է առաջադրվել մի մարդու, որը ոչ միայն իրավապաշտպան է, այլ նաև էթնիկ փոքրամասնության իրավապաշտպան է և պիտի առավել պաշտպանված լինի պետական միջամտությունից»- նշում է Արա Ղազարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյությում։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram