Վերջին հրաժեշտ՝ Դավիթ Այդոևին

Վերջին հրաժեշտ՝ Դավիթ Այդոևին


Posted in Լուրեր

Այսօր վերջին հրաժեշտ տվեցին լուսավոր և պայծառ երիտասարդին՝ Արցախում արիաբար նահատակված ազգությամբ եզդի ավագ սերժանտ Դավիթ Այդոևին, ում մարմինը երկար ժամանակ չէր գտնվում։

Դավիթը ծնվել է 2000 թվականին, Սպիտակ քաղաքում, բայց մանկուց ապրել է Երևանում։ Սովորել է Հայ֊Ամերիկյան բժշկական քոլեջում, նաև զբաղվել է թեթև աթլետիկայով։ 2019թ․ հունվարից զինվորական ծառայության է անցնում Ջաբրայիլում։ Պատվով իրեն դրսևորելով զինծառայության ընթացում, Դավիթը փառավոր վարք է ցուցաբերել նաև պատերազմական գործողությունների ժամանակ․ Հրամանատարի վիրավորվելուց և զոհվելուց հետո Դավիթը ստանձնել է զինվորների հրամանատարությունը, կարողանալով ճիշտ կողմնորոշվել՝ շնորհիվ գրագետ գործողություններ կազմակերպել ու գրավել հակառակորդի երկու դիրք: Այդ դիրքերից մեկն էլ իր պատվին է կոչվել՝ Այդոևի բլուր։

Դավիթը հերոսաբար զոհվեց հոկտեմբերի 5֊ին՝ փրկելով զինակից ընկերների կյանքը։ Հետմահու պարգևատրվել է “Մարտական Խաչ” և “Արության” մեդալներով։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram