Սփյուռքում և Հայաստանում ապրող բազմաթիվ եզդիներ և հայեր շարունակում են տարբեր կերպ օգնել Արցախին և այնտեղ կռվող զինվորներին։
Հերթական օժանդակության նախաձեռնությունը իրականացավ Ֆրանսիայի Տուր քաղաքի հայ և եզդի համայնքների մի շարք ներկայացուցիչների ֆինանսական օժանդակությամբ։ Քյարամ Սլոյանի անվան եզդիական ջոկատի մարտիկների համար գնվեց շուրջ 100 զինվորական անձրևանոցներ, 20 քնապարկ, 3 գիշերային հեռադիտակ, կապի միջոցներ, զինվորական կոշիկներ և այլ օժանդակ պարագաներ։
Օժանդակությունը հասցվեց Ակնալիճի եզդիական տաճարի տարածք, որտեղ և գտնվում է եզդիական ջոկատի շտաբը։ Մոտ օրերս այն կհասնի Արցախում մարտական ծառայություն իրականացնող եզդի մարտիկներին։