Եզդի բանաստեղծ Ֆերիկե Ուսըվի տուն-թանգարանը Սիփանում

Եզդի բանաստեղծ Ֆերիկե Ուսըվի տուն-թանգարանը Սիփանում


Posted in Լուրեր, Մշակույթ

Նշանավոր եզդի բանաստեղծ Ֆերիկե Ուսըվի տուն-թանգարանը գտնվում է Արագածոտնի մարզի Սիփան գյուղում: Այն միակ եզդիական թանգարանն է Հայաստանում։

Նշանավոր եզդի բանաստեղծ Ֆերիկե Ուսըվը ծնվել է 1934թ․   նոյեմբերի 2-ին Հայաստանի Արագածոտնի մարզի Փամփ (հիմա՝ Սիփան) գյուղում։ Նրա նախնիները Հայաստան են եկել Կարսի Յամանչիար գյուղից։

Ֆերիկի մանկությունը անցնում է հայրենի գյուղում։ 1951թ․ ավարտում է գյուղի յոթամյա դպրոցը։ 1951թ․ Ֆերիկը տեղափոխվում է Երևան և ընդունվում է մանկավարժական դպրոց։ Ավարտելուց հետո անմիջապես նույն տարում՝ 1955-ին ընդունվում է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարան՝ բանասիրության ֆակուլտետ։

Ստեղծագործել սկսել է դեռևս պատանեկության տարիներից։ 1955թ․ երբ նորից սկսեց լույս տեսնել «Ռյա Թազա» թերթը, Ֆերիկի ստեղծագործությունները սկսում են տեղ գտնել այնտեղ։ Մինչև համալսարանի ավարտելը 22 բանաստեղծություն և հոդվածներ են հրապարակվում։  Նրա «Ես և ժողովուրդը» բանաստեղծությունը թարգմանվում է ռուսերեն և  հրապարակվում է «Ժողովուրդների բարեկամություն» ամսագրում, նրա գրվածքները սկսում են տարածվել Հանրային Ռադիոյի Կուրմանջի բաժնի հաղորդումներով։

        Ֆերիկե Ուսըվը և Ասկյարե Բոյիկը

1960թ․ Ֆերիկե Ուսըվը ավարտելով ուսումը համալսարնում, ստանձնում  Ռադիո Երևանի կուրմանջի բաժնի գրականաության բաժնի ղեկավարումը։ Տևական ժամանակ Ֆերիկը արդյունավետ գործունեությու ծավալեց Ռադիոյում։ 1961-ին լույս է տեսնում նրա առաջին գիրքը՝ «Աղբյուր», որը շատ է սիրվում ընթերցողների շրջանում ու լայն արձագանք գտնում։ 1967թ․ լույս են տեսնում նրա հերթական բանաստեղծությունների ժողովածուները՝ «Ալագյազի ծաղիկը» և «Լիրիկա» խորագրերով։

1968թ․ աշնանը Ֆերիկը վերադարձավ հայրենի գյուղ և սկսեց զբաղվել մանկավարժությամբ։ 1977-ին լույս է տեսնում նրա «Նարե» գիրքը։

Թեև կապ Երևանի հետ մշտապես կար, բայց բանաստեղծը իր կյանքի մնացած տարիները գլխավորապես ապրեց ծննդավայրում և շարունակեց ստեղծագործել։

Ֆերիկե Ուսըվը մահացավ 1997թ․ սեպտեմբերի 3-ին։ Աճյունը ամփոփված է հայրենի գյուղի եզդիական գերեզմանատանը։

2011թ․ ՀՀ կառավարության որոշմամբ Սիփան գյուղի դպրոցը վերանվանվեց Ֆերիկե Ուսըվի անվամբ։ Այժմ գյուղում գործում է նաև բանաստեղծի տուն-թանգարանը, որտեղ էլ գտնվում է նրա գրական ժառանգության զգալի մասը։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram