Խիրատ լուրեր 11․06․2022

Խիրատ լուրեր 11․06․2022


Posted in Լուրեր

1․ Իրաքում եզդիներին զրկում են իրենց սեփական արոտավայրերից։

2․Իրաքյան բանակի և եզզդիական ինքնապաշտպանական ուժերի միջև անցած նամիս տեղի ունեցած բախումները շարունակում են անհանգստացնել միջազգայիչն մարդասիրական առաքելություն իրականացնող կազմակերպություններին։

3․ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Իրաքի աջակցության առաքելության հատուկ հանձնակատար ժանին Հենիս Պլասշերտը այցելել է Իրաքի վիճելի տարածք համարվող եզդիական Քիրքուկ նահանգ՝ քննարկելու տեղահանված եզդիներին իրենց հայրենի բնակավայրեր վերադարձնելու գործընթացը:

4․ Սիրիայի Ալ Ջազիրա շրջանում գտնվող եզդիների տունը հայտարություն է տարածել, ըստ որի՝ իրենց կազմակերպությունը և նրա անդամները ենթարկվում են ատելության խոսքի։

5․ԱՄՆ եզդիական համայնքի իրավապաշտպան, ակտիվիստ Մուրադ Իսմաիլն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է այն մասին, որ ներգրավվել է Ազատ Եզդիների հիմնադրամի քննարկմանը Նյու-Յորքում, որին մասնակցել են միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսիք են՝ Արդարադատության համաշխարհային կենտրոնը, Amnesty և Human Rights Watch միջազգային իրավական կազմակերպությունները, ՄԱԿ-ի Դաիշի հարցերով հետաքննող խումբը և քաղաքացիական հասարակության մի շարք այլ կազմակերպություններ։

 




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram