Յուրաքանչյուր տարի 12 միլիոն աղջիկ ամուսնանում են մինչև 18 տարեկան լրանալը։
Ավելի քան 650 միլիոն կին և շուրջ 150 միլիոն տղամարդ տառապում են վաղ ամուսնության հետևանքներով
Իսկ ի՞նչ է ասում միջազգային իրավունքը վաղ ամուսնությունների մասին։
Կարևոր է, որ երեխաները օրենքով ճանաչվեն որպես երեխաներ և որ նրանց տրվի օրենքի լիարժեք պաշտպանություն։
Երեխայի իրավունքների մասին կոնվեցիան ամուսնության նվազագույն տարիք է սահմանում 18 տարեկանը,
իսկ Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան պետություններին պարտավորեցնում է կանանց և տղամարդկանց հավասարության հիման վրա ապահովել ամուսնության իրավունքը միայն ազատ և լիարժեք համաձայնությամբ:
Ամուսնության նվազագույն տարիքը 18 տարին սահմանելը ավելի օբյեկտիվ մոտեցում է, քանի որ այն երեխային ապահովում է այնպիսի ամուսնությունից, որին նրանք ֆիզիկապես և հոգեբանորեն պատրաստ չեն:
Ինչու՞ երեխաներին թույլ տալ ամուսնանալ այն տարիքում, երբ, օրինակ, նրանք իրավունք չունեն քվեարկելու կամ օրենքով սահմանված այլ պայմանագրեր կնքելու:
Երեխա հարսնացուները ոչ ֆիզիկապես, ոչ էլ հոգեբանորեն պատրաստ չեն կին ու մայր դառնալ: Նրանք ավելի շատ ռիսկերի են ենթարկվում հղիության և ծննդաբերության ժամանակ՝ վտանգավոր բարդություններ ունենալու, ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ով վարակվելու և ընտանեկան բռնության ենթարկվելու առումով :
Կրթության անհասանելիության և տնտեսական սուղ պայմանների պարագայում նրանք և նրանց ընտանիքները, մեծ հավանականությամբ, հայտնվում են աղքատության մեջ:
Մեկուսացված և սահմանափակ ազատությամբ ամուսնացած աղջիկները հաճախ իրենց անպաշտպան ու թույլ են զգում: Նրանք զրկվում են առողջության, կրթության և անվտանգության իրենց հիմնական իրավունքներից:
Հիշեցնենք, որ ՀՀ օրենսդրությամբ անձը կարող է ամուսնանալ 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Անձը կարող է ամուսնանալ նաև 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է:
Աղբյուր:
https://www.girlsnotbrides.org
un.org