44-օրյա պատերազմը եզդի կնոջ աչքերով․ Դիլբար Խուդոյան


Հայերի համար Հասմիկ, եզդիների համար Դիլբար, եզդիական կամավորական ջոկատի համար՝ գեներալ ջան։ Դիլբարը թերևս միակ ազգությամբ եզդի կինն է, ով մեկնել է առաջնագիծ։ 44-օրյա պատերազմի սկսվելուն պես՝ կամավոր զինվորագրվելով որպես բուժքույր, մեկնում է առաջնագիծ` անկախ իրենից դառնալով Քյարամ Սլոյանի անվան եզդիական ջոկատի տղաների և՛ վիրակապողը, և՛ քույրը, և՛ մայրը։

Հանում է խնամքով պահված պատերազմի հիշողությունները՝ դեղերով լցված ուսապարկը, որ իրեն հասավ արնաշաղախ, զինվորական համազգեստը, Արիության մեդալը, արցունքը խեղդում կոկորդում՝ «սրանք հեչ, տղերքը ողջ լինեին»։

Դիլբարը մինչև հիմա չի կարողանում կտրվել պատերազմի հիշողություններից, այսօր էլ գնում է Գորիսի դիրքեր տղերքին տեսակցության, այցելում զոհված և վիրավորված զինվորների ընտանիքներին, սփյուռքի եզդիների աջակցությամբ և նրանց անունից օգնում պատերազմի մասնակիցների ընտանիքներին։




One thought on “44-օրյա պատերազմը եզդի կնոջ աչքերով․ Դիլբար Խուդոյան”

  1. [1938]Pinup Login Oficial | Mejores Slots y Depósitos Instantáneos,Accede a pinup para disfrutar de las mejores slots y ruleta online. Descarga la apk oficial y aprovecha los depósitos instantáneos. Regístrate y comienza a jugar hoy. visit: pinup

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *