Երկխոսության հարթակ հաղորդման այս անգամվա հերոսը ասորական համայնքի ներկայացուցիչ Արսեն Նազարյանն է, ով հնարավորություն ունեցավ համայնքին առընչվող իր հարցերը հղել ասորական համայնքի պատգամավոր Զեմֆիրա Միրզոևային։
Հանդիպման ընթացքում տիկին Միրզոևայի հետ խոսեցինք, թե համայնքը որպես ազգային փոքրամասնություն ի՞նչ խնդիրների է առընչվում համայնքների խոշորացումից հետո, լեզվի, ինքնության պահպանմանն ուղված ի՞նչ ծրագրեր են իրականացվում պետության կողմից և արդյո՞ք ասորական համայնքը ունի բավականաչափ ներգրավվածություն Հայաատանի հասարակական և քաղաքական կյանքին։