«Մեր կողքին» շարքի այս թողարկման հերոսը Հայոց Ազգագրության թանգարանի Ոչ նյութական մշակութային բաժնի վարիչ, ավագ գիտաշխատող, ազգությամբ ասորի Գալյա Դավիդովան է։
Պատմության խորքերից եկող 2 հզոր էթնոսի մշակույթը, պատմությունը, ազգային գույներն ու առանձահատկություններն իր մեջ խտացրած և իր կյանքը հայ և ասորի ժողովուրդների ազգագրությանը նվիրած այս կինը Հայոց ազգագրության թանգարանի այցելուների սիրելի էքսկուրվասարն է, զտարյուն ասորի, ով մեծացել է տարբեր ազգերի մշակույթների խաչմերուկում, և հենց սերն էր դեպի տարբեր ազգերի պատմություն, որը նրան տարավ դեպի ազգագրություն։
Գալյա Դավիդովան Հայոց Ազգագրության թանգարանում է աշխատում գրեթե 4 տասնամյակ։ Այս ասորի կինը հայկական ծեսերի, կենցաղի, մշակույթի, գրականության և պատմության մասին պատմում է անսահման հետաքրքիր կերպով և մեծ ոգեշնչվածությամբ։
Անսահման սիրելով հայկականը, Տիկին Դավիդովան, այնուամենայնիվ իր առաջին գիտական հետազոտությունները նվիրել է հենց իր՝ ասորի ազգի ծեսերին, կենցազբաղմունքային առանձնահատկություններին։ Մոռացված շատ ավանդույթների և ծեսերի մասին տիկին Գալյան սովորել է իր ասորի տատիկից, գրի առել դրանք և իր աշխատություններում ամբողջացրել։ Գալյա Դավիդովան նաև մի շարք գիտահետազոտական աշխատանքների հեղինակ է։
Ունի տպագրված հոդվածներ պատմաբանասիրական հանդեսում, մի շարք հոդվածներ Բեյրութի հանդեսներից մեկում։ Հոդվածները նվիրված են հայ և ասորի ժողովուրդների ավանդական ծիսականություններին։ Հանիդսանում է նաև «Հայկական Դուդուկի վարպետները» գրքի համահեղինակը և «Հայոց Ազգագրության թանգարանի հրավիրատոմսերի հավաքածու»-ի մասին մենագրության հեղինակը։