Ներառական կառավարումը բազմամշակութային համայնքներում

Ներառական կառավարումը բազմամշակութային համայնքներում


Posted in Մարդու իրավունքներ

Արդի աշխարհում ներառական կառավարումը համարվում է ժողովրդավար պետության հենասյուներից մեկը։ Այս համատեքստում՝ ՀՀ-ն ևս, որպես ժողովրդավար պետություն ստանձնել է որոշ պարտավորություններ, որոնք ամրգրված են ինչպես ՀՀ Սահմնադրությամբ, այնպես էլ ՀՀ կողմից ստորագրված միջազգային մի շարք փաստաթղթերով։

Ըստ Եվրոպայի խորհրդի ազգային փոքրամասնություններ մասին Շրջանակային կոնվենցիայի՝ պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ապահովել հասարակական և պետական կյանքին մասնակցելու իրավունք, հատկապես տարածաշրջանային մակարդակով նրանց շահերի պաշտպանությանը վերաբերող հարցերի լուծման դեպքում։

Ժողովրդավար պետությունում ներառական կառավարում ունենալու համար անհրաժեշտ է, որ երկրի ազգային և էթնիկ փոքրամասնությունները ներգրավվեն որոշումների կայացմանը և երկրի հասարակական-քաղաքական գործընթացներին։ Ըստ միջազգային իրավունքի՝ ազգային փոքրամասնությունների արդյունավետ ներառականությունը նշանակում է նրանց ներգրավվում որոշումների կայացմանը կենտրոնական, մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում:

Այսինքն՝ իրենց վերաբերող հարցերի և որոշումների կայացման գործընթացում ազգային փոքրամասնությունները  պետք է արդյունավետ մասնակցեն ինչպես օրենսդիր և գործադիր մարմիններում (ԱԺ և Կառավարություն), այնպես էլ մարզային և Տեղական Ինքնակառավարման մարմիններում (մարզպետարաններ, համայնքապետարաններ)։ Ազգային փոքրամասնությունների ուղիղ և իմաստալից մասնակցությունը այս բոլոր մակարդակներում շատ կարևոր է նրանց ձայնը լսելի դարձնելու և նրանց համար իրականացվող բարեփոխումներն արդյունավետ դարձնելու տեսանկյունից:

Ազգային փոքրամասնությունների ներառումը բազմամշակութային համայնքերում պիտի լինի արդյունավետ և իմաստալից: Այսինքն՝ ֆիզիկական ներկայությունից զատ՝  ներգրավված անձինք պիտի ունենան համայնքային կարիքների մասին գիտելիքներ, շահագրգրռված լինեն խնդիրների լուծման հարցում: Այս նախապայմանների առկայությունից զատ, համայնքային իշխանությունը պիտի խրախուսի նրանց կողմից  առաջարկվող նախաձեռնություններն ու կարևորի նրանց կողմից բարձրացված խնդիրները:




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram