Սիրիայում վտանգի մեջ են ավելի քան 5000 եզդիներ


Ինչպես հաղորդում է Գերմանիայի Քյոլն քաղաքի եզդիական համայնքի ակտիվիստ Ալի Իսոն՝ ավելի քան 5000 եզդիներ Սիրիայի Աֆրին և Հալեպ քաղաքներում ծայրահեղ վտանգի մեջ են։ 

Հայաթ Թահրիր ալ Շամի զինյալները, որոնք վերջին մի քանի օրվա ընթացքում անակնկալ ձևով հարձակում են նախաձեռնել Սիրիայի հյուսիսում՝ ընդդեմ երկրի ղեկավար Բաշար Ասադի կառավարության, արագորեն կարողացել են իրենց վերահսկողության տակ վերցնել Սիրիայի երկրորդ խոշորագույն քաղաքը՝ Հալեպը։ 

«Մեծ վտանգ կա Հալեպի Շեյխ Մախսուդ և Աշրաֆիե թաղամասերի եւ Շեհբայի շրջանի եզդի բնակիչների համար։ Կա իրական սպառնալիք, որ տարածաշրջանում կոպիտ ճնշումներ կբանեցվեն եզդի խաղաղ բնակիչների նկատմամբ, մեզ հասած տեղեկություններով՝ 63-ամյա մեկ եզդի խաղաղ բնակչի ճակատագիրն անհայտ է: Շեյխ Մախսուդ և Աշրաֆիե թաղամասերում և Շեհբայի շրջանում մոտ 5000 եզդի բնակիչ կա, և նրանք գտնվում են ծանր վիճակում։ Հավանականություն կա, որ ծայրահեղական զինված ուժերը լուրջ խախտումներ կանեն տարածաշրջանի էթնիկ խմբերի, հատկապես եզդիների նկատմամբ, և թալանեն տարածաշրջանը» – քրդական Ռուդաու լրատվականին տված հարցազրույցում նշել է Ալի Իսոն։

Ալի Իսոն նաև ընդգծել է, որ չպետք է թույլ տալ, որ կրկին կրկնվեն եզդիների դեմ իրականացված ջարդերը, ուստի կոչ է արել այս հարցում Քրդական ինքնավարությանն ու բոլոր քրդերին սատար կանգնել եզդիներին։ Իսոն հայտարարել է, որ զինված խմբավորումների հարձակումները շարունակվում են, և այժմ Շեհբայի շրջանը և Հալեպի եզդիաբնակ թաղամասերը հայտնվել են վտանգավոր իրավիճակում։




12 thoughts on “Սիրիայում վտանգի մեջ են ավելի քան 5000 եզդիներ”

  1. I’ve tried a few platforms lately and this one is surprisingly smooth. The login process is fast and I didn’t run into any lag. Definitely a solid choice for anyone looking for a reliable spot. Check out mawinbetlogin for a great experience!

  2. [981]pgsoft login করুন | বিকাশ দিয়ে অনলাইন স্লট গেম খেলুন,pgsoft গেমে আজই জয়েন করুন। pgsoft app download করে মোবাইল ক্যাসিনো বোনাস অফার নিন এবং অনলাইন রুলেট খেলার নিয়ম শিখে জিতে নিন। visit: pgsoft

  3. I have been placing my bets here for months and the odds remain consistently competitive across all major sports. The live tracking feature keeps me in the loop and the payout process is always straightforward. I really value how transparent they are about terms and conditions. It is rare to find a betting hub that respects its players this much. mmfhmbet95

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *