Մեծաձորը դպրոց չունի․ «էլ ի՞նչ մշակույթ, ի՞նչ ազգ»


Նախկինում՝ Սիչանլու, Ավթոնա, այժմ՝ Մեծաձոր խոշորացված համայնք։ 6 տուն, 50 բնակիչ ունեցող ամբողջովին եզդիաբնակ համայնք Թալինի շրջանում։

Մի քանի տարի առաջ գյուղում հուսահատության համատարած ալիքը վտանգում էր դատարկման հասցնել այն։ Բացակայող ենթակառուցվածքներ, սոսկալի վատ վիճակում գտնվող ավտոնաճանապարհ, որը բարձրադիր Սիչանլուն պետք է կապեր հարևան համայնքների և Թալինի հետ։ Այսօր արդեն ճանապարհը հիմնանորգված է։
Սա փոքր ինչ մեղմել է մեծաձորցիների բողոքի ալիքը, երբ տարիներ առաջ նախկին գյուղապետը, առանց գյուղացիների իմացության, անօրինական կերպով վաճառեց համայնքին պատկանող արոտավայրերը՝ հանուն քարի հանքի շահագործման։ Մեծաձորցիները համակերպվել են, սակայն վստահեցնում են՝ չեն պատրաստվում այժմ էլ վաճառել իրենց հողատարածքները՝ ևս մեկ նման հանքի շահագործման համար։
Երբեմնի հարուստ եզդիական մշակույթ ու կոլորիտ ունեցող այս գյուղում այսօր եզդի երեխան մայների լեզվով դժվարանում է խոսել, իսկ կարդալ՝ ընդհանրապես։ Մեծաձորը չունի նույնիսկ դպրոց, եզդի երեխաները դպրոց հաճախում են հարևան Վերին Բազմաբերդում, որտեղ նույնիսկ եզդիերեն լեզվի խմբակ չկա։ Ծնողները անհանգստանում են՝ երեխաներին զրկել են մայրենի լեզուն սովորելու իրավունքից, «էլ ի՞նչ մշակույթ, ի՞նչ ազգ»։



8 thoughts on “Մեծաձորը դպրոց չունի․ «էլ ի՞նչ մշակույթ, ի՞նչ ազգ»”

  1. [7180]Ayutogel: Login Link Alternatif Resmi & Situs Slot Gacor Hari Ini,Ayutogel menyediakan link alternatif resmi untuk akses mudah. Nikmati daftar judi online via Dana dan panduan cara main togel online. Gabung dan mainkan sekarang! visit: ayutogel

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *