Իր գործունեության ավարտական փուլին է հասնում Ջրառատի եզդի երիտասարդների ակումբը։
Ծրագիրը, որը վերջին 5 ամիսներին իրականացվում է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գրասենյակի աջակցությամբ, նպատակ է հետապնդում եզդի երիտասարդների շրջանում բարձրացնել իրավագիտակցության մակարդակը
Ակումբ հաճախող Ջրառատ և հարևան Ջրարբի գյուղերի եզդի երիտասարդները այս ընթացքում հնարավորություն ստացան մասնակցելու մարդու իրավունքների, հատկապես ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին դասընթացների։
Մոտ օրերս տեղի է ունենալու այս ծրագրի ամփոփումը, իսկ ծրագրին մասնակից երիտասարդները ստանալու են դասընթացին մասնակցության հավաստագրեր։