ℹ Մայիսի 1-ին Մարդու Իրավունքների Եզդիական Կենտրոնի աշխատակազմը Տավուշի մարզում էր՝ հյուրընկալ Բերդում։ Continue reading “Ազգային փոքրամասնությունները Հայաստանում, մարդու իրավունքներն ու եզդիական համայնքը | Հանդիպում | Բերդ”
Author: Muraz Shamoyan
ℹ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունումից հետո անցած 30 տարիների ընթացքում միլիոնավոր երեխաների կյանք է բարելավվել՝ Կոնվենցիայի և դրա երեք արձանագրությունների մեջ ամրագրված իրավունքների աստիճանական իրացման և պարտականությունների կատարման միջոցով:
?♂️ Երեխաները անհատներ են:
? Երեխաները կյանքը սկսում են որպես լիովին կախում ունեցող էակներ։
? Կառավարության գործողությունները կամ անգործությունը երեխաների վրա ավելի ուժեղ են ազդում, քան հասարակության ցանկացած այլ խմբի:
Մեր մարզային ճամփորդության հերթական կանգառը եզդիաբնակ Հակկո գյուղն էր։ Արագածոտնի մարզում գտնվող փոքրիկ գյուղը 90-ականներից սկսած կորցնում է իր բնակչությանը։ Սոցիալական խնդիրները նման են այլ գյուղերում հանդիպածների հետ՝ վատ ճանապարհներ, ջրամատակարարում և այլն։ Իսկ մարդիկ նույնպես նման են այլ փոքր համայնքների մարդկանց՝ պարզ, համեստ ու աշխատասեր։ Continue reading “Հայաստանի մոռացված գյուղեր․ Հակկո”
ℹ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան պատմության մեջ մարդու իրավունքների ամենաընդգրկուն վավերացված պայմանագիրն է․ այն ուժի մեջ է աշխարհի գրեթե բոլոր երկրներում, այդպիսով ապահովելով երեխաների իրավունքների իրացման ընդհանուր բարոյական և իրավական դաշտ: Continue reading “Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի առանձնահատկությունները”
? Երեխայի իրավունքների կոնվենցիայի ստանդարտների շուրջ 10 տարվա ընթացքում բանակցում էին կառավարությունները, հասարակական կազմակերպությունները, մարդու իրավունքների պաշտպանները, իրավաբանները, առողջապահության մասնագետները, սոցիալական աշխատողները, մանկավարժները, երեխաների զարգացման փորձագետները և հոգևոր առաջնորդներ ամբողջ աշխարհից։
? Արդյունքը կոնսենսուսային փաստաթուղթն է, որը հաշվի է առնում ավանդույթի և մշակութային արժեքների կարևորությունը երեխայի պաշտպանության և ներդաշնակ զարգացման համար: Այն արտացոլում է աշխարհի հիմնական իրավական համակարգերը և ճանաչում զարգացող երկրների հատուկ կարիքները:
? Եզդիաբնակ գյուղերի մասին շարքի հերթական հաղորդման համար ուղևորվեցինք Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղ։ Չնայած պատերազմին և կորոնավիրուսին, հարուստ պատմությամբ գյուղը շարունակում է ապրել իր կյանքով։
? Բնակչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ ու հողագործությամբ։ Նաև մեծ է արտագնա աշխատանքի գնացողների թիվը։ Կա ոռոգման ջրի ու գազամատակարարման խնդիր։
?♂️ Երեխաներն ու երիտասարդներն ունեն նույն ընդհանուր մարդու իրավունքները, ինչ մեծահասակները, ինչպես նաև հատուկ իրավունքներ, որոնք հաշվի են առնում նրանց հատուկ կարիքները: Երեխաները ոչ իրենց ծնողների սեփականությունն են, ոչ էլ բարեգործության անօգնական օբյեկտներ են: Նրանք մարդ են և ունեն իրենց իրավունքները Continue reading “Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան”
? Շարունակում ենք եզդիական գրականության շարքը։ Այս անգամ կրկին ձեզ ենք ներկայացնում շատերին արդեն հայտնի Ֆերիկե Ուսըվի / Dil ji min bir/ Սիրտս ինձնից տարավ ստեղծագործությունը։
? Բոլոր մարդիկ իբրև անհատներ ունեն նույն իրավունքները։ Մենք բոլորս հավասար իրավունքներ ունենք՝ առանց խտրականության։ Այս իրավունքները բոլորը փոխկապակցված են և անբաժանելի:
⚖ Մարդու իրավունքները ստանդարտներ են, որոնք ճանաչում և պաշտպանում են բոլոր մարդկանց արժանապատվությունը: Մարդու իրավունքները կարգավորում են, թե ինչպես պիտի անհատները ապրեն հասարակության մեջ և միմյանց հետ։ Օրինակ կարգավորում են մարդու հարաբերությունները պետության հետ կամ, թե ինչպիսի պարտավորություններ ունի պետությունը նրանց նկատմամբ։