? Գյալթոն եզդիաբնակ փոքրիկ համայնք է, որի գյուղապետին դուք ծանոթացաք Խիրատ Մեդիայի նախորդ հաղորդման մեջ։
ℹ Այս տեսահոլովակում զրուցել ենք Գյալթոյի՝ Կանչ գյուղի համայնքապետի հետ։ Զրույցը այնքան հետաքրքիր ու ծավալուն է ստացվել, որ որոշել ենք առանձին հաղորդմամբ հրապարակենք հարցազրույցը։
⛰ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Գյալթո (Կանչ) գյուղը կտրված է հիմնական միջպետական ճանապարհներից ու մայրուղիներից։ Արդյունքում Թուրքիայի սահմանին մոտ գնտվող փոքրիկ գյուղը աստիճանաբար կորցնում է իր բնակչությանը։ Գյուղը գազաֆիկացված է, կա ջրի խնդիր։
Խիրատ Մեդիան շարունակում է գրականության շարքը։ Այս անգամ ձեզ ենք ներկայացնում հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը՝ եզդիերեն (կուրմանջի) թարգմանությամբ։ Ստեղծագործությունը թարգմանել է նշանավոր եզդի լրագրող Պրիսկե Մհոյին։ Continue reading “Ես իմ անուշ Հայաստանի- Եղիշե Չարենց. եզդիերեն”
? Պետությունները միջոցներ են ձեռնարկում բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, որոնք փոքրամասնություններին պատկանող անձանց հնարավորություն են տալիս արտահայտելու իրենց բնորոշ առանձնահատկությունները և զարգացնելու իրենց մշակույթը, լեզուն, դավանանքը, ավանդույթներն ու սովորույթները, բացառությամբ այն դեպքերի, երբ որոշակի գործունեություն իրականացվում է ազգային օրենսդրության խախտմամբ և հակասում է միջազգային չափորոշիչների պահանջներին:
? Պետությունները պետք է խրախուսեն «առանձին անհատներին և առանձին սոցիալական խմբերին», որպեսզի հնարավորություն ունենան «ստեղծելու, արտադրելու, տարածելու սեփական մշակութային ինքնության արտահայտմանը նպաստող նյութեր՝ պատշաճ ուշադրություն դարձնելով կանանց և սոցիալական տարբեր խմբերի, այդ թվում ՝ փոքրամասնություններին և բնիկ ժողովուրդներին պատկանող անձանց հատուկ պայմաններին և կարիքներին:
? Ի լրումն հիմնական խոսքի հարթակների, որոնք տրամադրվում են հիմնական լրատվամիջոցների կողմից, ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք կարիք ունեն նաև այլընտրանքային, ինքնավար հանրային բանավեճի հարթակների, որոնք կարող են տրամադրվել փոքրամասնության համայնքների կողմից ղեկավարվող լրատվամիջոցների և / կամ փոքրամասնությունների համայնքների սպասարկմամբ: Continue reading “Այլընտրանքային հարթակների կարևորությունը”
? Ձեզ ենք ներկայացնում մի տեղեկատվական ու ոգեշնչող տեսոհոլովակ, որը պատրաստել ենք իրական դեպքերի հիման վրա։
? Այս պատմությունը գտել ենք Ռյա Թազա թերթի արխիվներից, որտեղ Երևանի Շահումյանի շրջանի թիվ 99 միջնակարգ դպրոցի կազմակերպիչ Սարգիս Հակոբի Մուրադյանը ներկայացրել է, թե ինչպես են բարձրացրել եզդի աշակերտների հաճախելությունն ու գրանցել բարձր արդյունքներ, ակադեմիական առաջընթաց։
ℹ Տեսահոլովակը կրում է ուսուցողական բնույթ․ Կադրերը վերցված են համացանցից և բովանդակության հետ կապ չունեն, տեքստը ձևափոխված է։
? ԶԼՄ-ների ազատությունը խոսքի ազատության իրավունքից բխող ամենակարևոր սկզբունքներից մեկն է: ԶԼՄ-ների ազատությունը կարևոր է խոսքի ազատության իրավունքը գործնականում իրացնելու համար:
‼ Շատ կարևոր է, որ տեղեկատվության և գաղափարների տարածման խնդիրը ներառի նաև ազգային փոքրամասնություններին հետաքրքրող հարցեր:
Yezidi Girls փոդկաստի այս էպիզոդում Լենան, ով երիտասարդ եզդի աղջիկ է, պատմում է իր կյանքից և հասած հաջողություններից․
«Երբ տանը ասացի որ ԲՈՒՀ եմ ընդունվել տատիկս ուրախությունից լաց եղավ ։ Ինձ բառեր պետք չէին հասկանալու համար, որ իր և իր նման շատ կանանց ու աղջիկների երիտասարդ տարիքում ունեցած անկատար երազանքն էր դա,որի մասին միշտ լուռ երազում էին…»։