ℹ Նշանավոր եզդի բանաստեղծ Ֆերիկե Ուսըվը ծնվել է 1934թ․ նոյեմբերի 2-ին Հայաստանի Արագածոտնի մարզի Փամփ (հիմա՝ Սիփան) գյուղում։ Նրա նախնիները Հայաստան են եկել Կարսի Յամանչիար գյուղից։

? Ֆերիկե Ուսըվի տուն-թանգարանը գտնվում է Արագածոտնի մարզի Սիփան գյուղում: Այն միակ եզդիական թանգարանն է Հայաստանում։

Օ՜ Լեռներ

Գարուն բացվեց, սարվորները բարձրացան վերև,
Իմ սիրտն էլ ցավով լցվեց, օ՜ լեռներ,
Հոտի ետևից գնացի, բարձրացա սարեր,
Ողջու՜յն ձեզ, բարև, օ՜ լեռներ։
Ես երեսուն տարի քայլեցի ձեզ հետ,
Ձեր բուրմունքով ու գույներով արբեցա, օ՜ լեռներ,
Բայց կրկին ձեզնից չկշտացա,
Ձեր տեսքից չհագեցա, օ՜ լեռներ։
Ես ձեր քառասուն աղբյուրից ջուր եմ խմել, օ՜ լեռներ,
Երանի դրանցից մեկը դառնար բակի աղբյուր,
Ես տեսնեի ձեր պատկերը,
Չմնայի ձեր կարոտով, օ՜ լեռներ։

Հայերեն թարգմանությունը՝ Xirat Media




? 2018-ի դեկտեմբերին ԵԱՀԿ Նախարարների խորհուրդը մասնակից պետություններին կոչ արեց ձեռնարկել մի շարք գործողություններ՝ ուղղված արտահայտման ազատության ամրապնդմանը, լրատվամիջոցների ազատությանը և, մասնավորապես, լրագրողների անվտանգության ամրապնդմանը: Խոսքի ազատության իրավունքի և լրատվամիջոցների ազատության երաշխիքները ամրագրված են նաև ԵԱՀԿ մասնակից պետությունների սահմանադրություններում և օրենսդրություններում: Continue reading “Տալինի առաջարկությունները թվային դարաշրջանում ազգային փոքրամասնությունների և մեդիայի վերաբերյալ”




Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի կոմունալ հարմարություններից զուրկ այս բնակարանում է ապրում ազգությամբ եզդի Քրիստինե Գալոյանը, ով 15 տարի է, ինչ միայնակ մեծացնում է որդուն՝ Դավիթ Գալոյանին, ում մոտ ի ծնե կա առողջական խնդիր ոտքերի հետ կապված։ Տղան մեկ անգամ վիրահատվել է, սակայն կա ևս մեկ վիրահատության կարիք։ Continue reading “Օգնենք Դավիթ Գալոյանին”




ℹ Խոսքի ազատության իրավունքը ներառում է կարծիքի ազատության իրավունքը և ցանկացած տեսակի տեղեկատվություն և գաղափարներ որոնելու, ստանալու և տարածելու իրավունքը` ցանկացած միջոցի օգտագործմամբ և անկախ պետական ​​սահմաններից:

⚖ Այս իրավունքն ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածում, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 19-րդ հոդվածում և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի 10-րդ հոդվածում։

Continue reading “Խոսքի ազատության իրավունքը”




? Շարունակում ենք մեր եզդիական գրականության ճանաչելիության բարձրացման արշավը։ Այս անգամ կրկին ձեզ կներկայացնենք Ասկյարե Բոյիկի բանաստեղծություններից մեկը։ Բազմաթիվ հետևորդների խնդրանքով փորձել ենք նաև թարգմանել հայերեն ⤵ Continue reading “Իմ ճանապարհը – Ասկյարե Բոյիկ”




Եզդիների «Կլոչա Սերե Սալե» (Kloça serê Salê) տոնը նշվում է մարտ 13-ից հետո առաջին չորեքշաբթի օրը և ավարտվում հինգշաբթի օրը։

Չորեքշաբթի օրը ընտանիքի ամենատարեց կինը (kevanîa malê) թխում է Կլոչ (մեծ գաթա): Թխելուց առաջ Կլոչի խմորի մեջ ուլունք կամ մետաղադրամ են դնում։ Եթե մետաղադրամը ընկնում է սրբի կամ հրեշտակի, ապա նա այդ տարի համարվում է ընտանիքի հովանավորն ու պաշտպանը, իսկ եթե ընտանիքի անդամին է բաժին ընկնում, ապա այդ տարի նրան մեծ հաջողություններ են սպասվում։




⚖ Վնասակար պրակտիկայի վերացման ամենաարդյունավետ մեթոդները պահանջում են կառավարությունների համագործակցությունը փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ:

? Համագործակցությունն ավելի հավանական է, երբ վնասակար պրակտիկայի վերացման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները չեն սպառնում համայնքի ընդհանուր մշակութային ինքնությանը: փոքրամասնությունները վնասակար մշակութային պրակտիկայի վերաբերյալ կառավարության օրինական մտահոգություններն ու միջոցառումները կարող են ընկալել որպես իրենց դեմ հերթական հարձակումը:




ℹ Մարտի 12-ին Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի միջնակարգ դպրոցի դահլիճում կայացավ «Ազգային փոքրամասնությունների երեխաների հետ աշխատանքի առանձնահատկությունները կրթական ոլորտում» թեմայով սեմինար-հանդիպում։ Continue reading “Ազգային փոքրամասնությունների երեխաների հետ աշխատանքի առանձնահատկությունները կրթական ոլորտում”




Ազգային փոքրամասնությունների շատ կանայք (և տղամարդիկ), ովքեր մերժում են վնասակար մշակութային ավանդույթները և / կամ աշխատում են դրանց արմատախիլ անելու համար, հաճախ հանդիպում են համայնքի այլ անդամների (տղամարդկանց և կանանց) քննադատության, թշնամանքի կամ ուղղակի բռնության:

Continue reading “Խնդիրները, որոնց բախվում են փոփոխություն անողները”




Այս փոքր տեսաֆիլմը ստեղծվել է Մարդու Իրավունքների Եզդիական Կենտրոնի եզդի երիտասարդների կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում։ Հոլովակի հեղինակը մեր Yezidi Blog-ի Էդգարը համառոտ ներկայացնում է հայ – եզդիական դարավոր եղբայրության պատմությունը։ Դիտելով այն դուք կիմանաք, թե ինչպես են եզդիները հայտնվել արևելյան Հայաստանում, ինչ դեր են ունեցել Եղեռնի իրադարձությունների ժամանակ և ՀՀ նորանկախ Հանրապետությունների կյանքում։