? Ռոստամ Աջոյանը պատանի եզդի նկարիչ է։ Նա սովորել է պապիկից և նկարում է 9 տարեկանից։ ?? Նրա նկարներում գերակշռում է պատմությունը, բնությունը և մշակույթը։
Author: Muraz Shamoyan
Ասկյարե Բոյիկը նշանավոր եզդի պոետ և արձակագիր է։ Ծնվել է 1941թ․ Արագածոտնի մարզի Ղունդասազ (այժմ Ռյա Թազա) գյուղում։ 1966 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետը, տնտեսագիտության թեկնածու է։ Continue reading “Dayika xwe ra / Մայրիկիս”
? Բոլոր հռչակագրերը ընդգծում են, որ մանկական կամ վաղ ամուսնությունը մարդու իրավունքների խախտում է։ Ճիշտ է որոշ կոնվեցիաներում ՛՛վաղ ամուսնություն՛՛ տերմինը չի օգտագործվում, սակայն հավելյալ պրոտոկոլներում և մեկնաբանություններում գաղափարը բնորոշվում է։ Continue reading “Ամուսնության և կրթության հասանելիության մասին. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր”
ℹ Փետրվարի 12-ին Արմավիր քաղաքում ավարտվեց Մարդու Իրավունքների Եզդիական Կենտրոն ՀԿ-ի «Հանրային ծառայությունների զգայունացում և եզդի երիտասարդների ներգրավում քաղաքականության դիսկուրսում» ծրագրի դասընթացների փուլը։
✅ ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի այս փուլում Արմավիրի գյուղական համայնքներից ազգային փոքրամասնության երիտասարդ ներկայացուցիչները ավելի խորությամբ սովորեցին իրենց իրավունքների մասին և գործիքներ ու հմտություններ ստացան դրանց իրացման համար։
?? Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի նպատակների համար երեխա է համարվում տասնութ տարին չլրացած յուրաքանչյուր անձ, եթե նրա նկատմամբ կիրառվող օրենքով նա չափահասության չի հասնում ավելի վաղ:
⚖ Սույն կոնվենցիան բառացիորեն չի արգելում երեխայի կամ վաղ ամուսնությունը: Այնուամենայնիվ, սույն կոնվենցիան «երեխայի լավագույն շահերը» սկզբունքը հիմք է ստեղծում երեխաների պաշտպանության համար: Continue reading “Երեխայի իրավունքների մասին կոնվենցիա”
Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին Կոնվենցիաji նախաբանում նշվում է, որ կանանց նկատմամբ խտրականությունը խախտում է «իրավունքների հավասարության և մարդկային արժանապատվության հարգանքի սկզբունքները»:
Փոդքասթի այս էպիզոդում Ջամիլան, ով երիտասար եզդի աղջիկ է, պատմում է իր մանկական հիշողություններից, երբ տեսել է վաղ ամուսնության դեպքեր։ Ինչպես նաև նա կիսվում է իր մտքերով և կարծիքով մանկամուսնության թեմայով։
Վաղ ամուսնությունների մասին ավելին կարող եք իմանալ ինստագրամի @yezidi_girls էջում, իսկ մեր փոդքասթները կարող եք լսել բոլոր հասանելի հարթակներում՝
https://anchor.fm/yezidigirls
? Մենք շարունակում ենք մեր շարքը մարդու իրավունքների մասին։ Արդեն նոր ֆորմատով՝ ? այս բլոգում մենք կխոսենք մեր՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին:
Առաջին տեսահոլովակի թեման մանկամուսնություններն են կամ վաղ ամուսնությունները։ ?♀️ Ի՞նչ է ասում միջազգային իրավունքը այս թեմայով։ Լսեք, որ իմանաք։ ↘
☀ Եզդիների Շեխուբաքրի անվան տաճարը Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղում։ Տաճարը օծվել է անցած տարվա դեկտեմբերին, իսկ հանդիսավոր բացումը նախատեսված է 2021 թվականին։
Continue reading “Շեխուբաքրի անվան տաճարը Ռյա Թազա գյուղում”
?♀️ Ազգային փոքրամասնությունների շատ կանայք (և տղամարդիկ), ովքեր մերժում են վնասակար մշակութային ավանդույթները և / կամ աշխատում են դրանց արմատախիլ անելու համար, հաճախ հանդիպում են համայնքի այլ անդամների (տղամարդկանց և կանանց) քննադատության, թշնամանքի կամ ուղղակի բռնության: Continue reading “Խոչընդոտները փոփոխությունների ճանապարհին”