Հաջորդ օրը Շուշանն արթնացավ ինչ-որ խոսակցության ձայնից: Արևը բարձրացել, կեսօր էր արդեն, երկար էր քնել: Մեծ սենյակից անծանոթ ձայներ էին գալիս, արագ հագնվեց, մոտեցավ, դռան ճեղքից նայեց: Ռուստամի ու Զորոյի հետ նստած էին երեք անծանոթ եզդի տղամարդիկ: Խոսում էր թավ բեղերով, միջահասակ մի մարդ, նա հուզված ինչ որ բան էր բացատրում.
– Նորից եմ կրկնում, որ սեփական խնդիրները եզդիները կարող են լուծել միայն զենքի ուժով, եզդին պետք է զինված բանակ ունենա, ինչպես հայերը: Նաև միջազգային իրավունքից այսօր կարող ենք օգտվել բացառապես զենքի ուժով: Իսկ այդ զենքը եզդին այսօր չունի: Մենք արդեն դիմել ենք աշխարհի մի քանի մեր իմացած մեծահարուստ եզդիների, որ օգնեն, թիկունք լինեն, զինեն իրենց ազգակիցներին, փրկեն ցեղասպանությունից, բնաջնջումից, առայժմ սպասում ենք նրանց պատասխաններին, տեսնենք ինչ դուրս կգա:
Շուշանը, որոշ ժամանակ շունչը պահած, լսեց այդ մարդուն, հետո հանկարծ լցվեց մի տեսակ վճռականությամբ, վերցրեց մահճակալի եզրից կախված տոպրակը, հանեց այնտեղից արկղիկն ու մտավ սենյակ: Մի պահ բոլորը լուռ զարմանքով նրան նայեցին: Մոտեցավ սեղանին, ձեռքում եղած փոքրիկ բանալիով բաց արեց արկղիկը, հանեց երևացող շորի կտորն ու արկղիկի պարունակությունը շուռ տվեց սեղանին: Բոլորը ապշահար ոտքի կանգնեցին: Սեղանի վրա ոսկե մատանիների, ականջօղերի, վզնոցների ու այլ ոսկե զարդերի մի կույտ էր:
Մինչ բոլորը կարծես մոռացած լինեին խոսելը, աղջիկն ասաց:
– Այս ոսկեղենը հենց այս արկղիկում սկսել է հավաքել իմ մեծ պապը, հետո այն փոխանցել է պապիս, ով իր հերթին ավելացրել է եղածը ու փոխանցել հորս: Մերոնք այն պահել էին նեղ օրվա համար: Երբ Ռուստամը փլատակների տակից հանեց ինձ, երկու օր անց, գնացի, գտա գաղտնարանն ու հանեցի եղածը: Ես այն հիմա նվիրում եմ եզդի ազգին զինելու արդար գործին, տարեք, վաճառեք ու ստացված գումարով զենք գնեք, պայքարեք, որ եզդի ազգը փրկվի բնաջնջումից: Սրանով ես նաև իմ մեծ շնորհակալությունը հայտնած կլինեմ այն եզդուն, ով 1915 թվականին, հայոց ցեղասպանության ժամանակ, կոտորածից փրկեց իմ տասը տարեկան մեծ պապին, տարավ Շանգալ, պահեց իր տանը, որպես իր որդի, ու ամեն Աստծու օր հիշեցրեց նրան՝ դու հայ քրիստոնյա ես, երբեք չմոռանաս ու չուրանաս քո հայ ազգին: Երբ պապս արդեն մեծացել էր, եզդի մարդը գնաց, հայ ընտանիքից աղջիկ ուզեց, ամուսնացրեց պապիս, պատվիրելով, որ նա հայ զավակներ ունենա ու դաստիարակի, որ նրա զավակներն էլ հայ աղջիկների ու տղաների հետ անպայման ամուսնանան: Ես խոնարհվում եմ իմ տոհմի փրկիչ ազատարարի առջև, այս ոսկեղենն էլ թող իմ փոքրիկ լուման լինի՝ հանուն նրա հիշատակի, հանուն եզդի ազգի արդար գործի, ում շնորհիվ այսօր կամ ու պիտի շարունակեմ իմ տոհմը:
– Ռուստամ, ո՞վ է այս հրեշտակը,- բացականչեց բեղավոր մարդը:
– Արամ եղբայր, Շանգալում ռմբակոծված տան փլատակների տակից եմ նրան հանել, հայուհի է, Շուշան է անունը:
Մարդը ծանրաքայլ մոտեցավ, համբուրեց աղջկա ճակատը:
– Օրհնյալ է հայ ազգը, որ այսպիսի դուստր ունի, ես հատկապես հպարտ եմ քեզ համար, քանի որ իմ մայրը նույնպես հայ է, իմ երակներում եզդիական ազնվազարմ արյան հետ, արիացեղ հայի արյուն էլ է հոսում:
– Մենք ուզում ենք Շուշանին մեզ հետ Հայաստան տանել, բայց նա ոչ մի փաստաթուղթ չունի, չգիտենք՝ ու՞մ դիմենք, ի՞նչ անենք: Գուցե դու՞ օգնես մեզ, մի բան մտածես,- պահից օգտվելով, ասաց Զորոն:
Արամը մի պահ մտածեց ու ասաց.
– Այդ հարցում կարող է օգնել միայն Ստամբուլի հայոց եկեղեցին, հարկավոր է եկեղեցու առաջնորդին դիմել, միայն նա կարող է օգնել:
– Քանի որ այստեղ շատերը կարծում են՝ դու հայ ես, հավանաբար անձամբ ծանոթ ես նաև Թուրքիո հայ թեմի առաջնորդին, գուցե խոսե՞ս նրա հետ, որ օգնություն ցույց տա,- խնդրեց Ռուստամը:
Արամը ժպտաց.
– Ռուստամ ջան, ինչպես մեր հարգարժան, երջանկահիշատակ եղբայր Ճակոն էր ասում՝ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԵՍ ՀԱՅ ԵՄ, ԻՍԿ ՀԱՅԵՐԻ ՄԵՋ՝ ԵԶԴԻ: Ես այստեղից դուրս գալուց առաջ, ձեր ներկայությամբ ,անպայման կխոսեմ Վեհափառի օգնականի հետ, համոզված եմ, նա ձեզ կընդունի, կօգնի հնարավորության սահմաններում: Իսկ հիմա նորից վերադառնանք մեր եղբայր եզդիների հարցին:
– Արամ եղբայր,- խոսեց Ռուստամը,- Շանգալում եղած ժամանակ իմացանք, որ աշխարհի տարբեր ծայրերից մի քանի հարուստ եզդիներ դրամական օգնություն են ուղարկել եզդիներին, բայց այդ գումարները տեղ չեն հասել կամ նպատակին չեն ծառայել: Մենք քեզ վստահում ենք, Շուշանի նվիրաբերությունը թող մեր ազգին ծառայի:
– Այո, չկասկածեք, Ռուստամ ջան, Զորո ջան, չկասկածես հրաշք, խիզախ հայուհի, քո նվիրատվության մասին ուր որ հարկն է, կասվի, եզդի ժողովուրդը կիմանա քո մասին, քո մասին երգ կհյուսի, գեղեցկուհի:
– Նոր Արամը հիշեց երջանկահիշատակ Ճակոյի անունը, այ, հիմա մեր եզդի ազգին հենց Ճակոներ են պետք,- խոսեց Արամի հետ եկածներից մեկը, որ մինչ այդ լուռ նստած էր:
– Այո, եղբայր,- ընկերոջ ասածին հավանություն տվեց Արամը,- և իզուր չէր, որ նա, արդեն հասուն տարիքում, հենց այդ անունն էր վերցրել իր վրա՝ Ճակո-զենք, նա էլ լավ էր հասկացել, որ եզդին պետք է զենք ունենա, միայն զենքով կհարթի իր գոյության ճանապարհը, այլընտրանք չունի եզդին:
Արդեն բավական ուշ էր, երբ Արամը խոսեց Վեհափառի օգնականի հետ, պայմանավորվեցին հաջորդ օրվա համար, ու հյուրերը հրաժեշտ տալով՝ գնացին:
Հաջորդ օրը, հայկական եկեղեցի գնալուց առաջ, Ռուստամը Շուշանին տարավ հագուստի խանութ:
– Մի քաշվիր, քեզ համար մի քանի կարգին հագուստ ընտրիր, ես դռան մոտ կսպասեմ, երբ վերջացնես, ձեռքով արա, կգամ, կվճարեմ:
Հեղ․՝ Մելանյա Պետրոսյանց



Այսօր 83 տարեկան հասակում կյանքից հեռացել է” Եզդիների ազգային միություն” ՀԿ նախագահ Ազիզ Թամոյանը։ Ցավակցում ենք Թամոյանի ընտանիքին և մերձավորներին։
Îro di 83 saliya xwe de çû ser dilovaniya xwe serwêrê Yekîtiya êzdîa ya miletiyê Azîz Tamoyan. Em serxweşiyê didin malbet û xizmên Tamoyan. Rehma Xwadê lê be…



? Եկեք լսենք ազգությամբ եզդի բանաստեղծուհի Հնարա Թաժդինի ուղերձը։ Նա բազմաթիվ գրքեր է հեղինակել։ Հնարան Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղից է՝ Քյարամ Սլոյանի ծննդավայրից։

? Նոր տարին պետք է սկսել նոր եռանդով ու աշխատասիրությամբ։ Մենք կհաղթահարենք բոլոր դժվարությունները եթե լինենք կրթված, միասնական, սիրով ու հարգանքով միմյանց նկատմամբ։

Continue reading “Եզդի բանաստեղծուհի Հնարա Թաժդինի ուղերձը”




Արցախյան պատերազմին նաև ակտիվ մասնակցություն ունեցան եզդիները։

Այս անգամ ուղևորվել ենք Արմավիրի մարզ՝ գյուղ Ֆերիկ։ Եզդիական երկրորդ ջոկատի տղաներից Ամարը մեզ պատմել է անցած օրերի, հուշերի և ապագայի տեսլականի մասին։

Continue reading “Եզդի կամավորականները․ Ամար Մամոյան”




Փոքրամասնությունների կանանց առջև ծառացած մարտահրավերները բազմաբնույթ են և կարող են սկզբում դժվար թվալ տարբեր իրավունքների միջև եղած հակասությունների պատճառով: Continue reading “Փոքրամասնությունների կանանց առջև ծառացած մարտահրավերները”




Փոքրամասնություններին պատկանող կանայք ունեն մարդու բոլոր իրավունքները՝ քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային, ինչպես որ սահմանված է տարբեր համընդհանուր և տարածաշրջանային իրավական փաստաթղթերում, ինչպիսիք են Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը և Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը: Continue reading “Պատգամավոր լինելը կնոջ համար չափազանց «մեծ աշխատանք» է”




Ազգային փոքրամասնությունների իրավունքները անհատական իրավունքներ են, որոնք նշանակալից են միայն այն դեպքում, եթե դրանք ունեն և դրանցից օգտվում են այլ անձանց հետ միասին։

Continue reading “Կոլեկտիվ և անհատական իրավունք”




Այսօր եզդիները նշում են Եզիդի տոնը։

Յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 13-ին հաջորդող առաջին ուրբաթ օրը եզդիները նշում են Սուլթան Եզիդ/Էզդիդի տոնը (Cejna Êzîd կամ Eîda Êzdît):

Continue reading “Եզդիները նշում են Սուլթան Եզիդի տոնը”







Յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 13-ին հաջորդող առաջին ուրբաթ օրը եզդիները նշում են Սուլթան Եզիդ/Էզդիդի տոնը (Cejna Êzîd կամ Eîda Êzdît): Տոնից առաջ երեք օր ծոմ են պահում, որը կոչում են Rojîên Êzîd (բռց.՝ «Եզիդի ծոմ»): Continue reading “Մեկնարկել են Սուլթան Եզիդի ծոմի օրերը”