Երեխաների պաշտպանության միջազգային օրն է՜..

Այն նշվում է ամեն տարի հունիսի 1-ին և հենց տոնի խորհրդով ձեզ ենք ներկայացնում «Երկու լեզու» հաղորդաշարի հաջորդ հաղորդումը, որտեղ Մարինեն ու Ահմադը սովորում են եզդիերենով նոր բառեր ու արտահայտություններ։ Continue reading “Dû ziman | Երկու լեզու”




Պատմական իրողությունները միշտ ապացուցել են, որ հայ ժողովրդին բարեկամ և դաշնակից եզդի ժողովուրդը պետք է իր մասնակցությունը ունենա նաև Հայաստանի պետականության կայացման գործում։ 1918 թվականին Բաշ Ապարանի և Սարդարապատի ճակատամարտերում հայ ժողովրդի հետ կողք կողքի կռվեցին եզդիական հեծյալ ջոկատները և մայիսյան հաղթանակներ կերտելուց հետո միասին ստեղծեցին իրենց ընդհանուր հայրենիքը։ 1918 թվականին հենց եզդիական հեծելազորի հրամանատար Ջհանգիր Աղայի շնորհիվ Բաշ Ապարանում և Սարդարապատում հնարավոր եղավ կասեցնել թուրքական զորքի առաջխաղացումը։ Սարդարապատի հերոսամարտի էպիկենտրոնն էր Սարդարապատ գյուղը և նրա հարակից գյուղերը։ Հետագայում` 1968 թվականին ճակատամարտի վայրում կանգնեցվեց Սարդարապատի հուշահամալիրը։ Հենց մայիսյան հաղթական հերոսամարտերի շնորհիվ էլ Հայաստանը ունեցավ պետականություն։ Այսօր մայիսի 28-ն է, Հայաստանի առաջին Հանրապետության տոնը։ Continue reading “Էթնիկ գույներ․ Սարդարապատ”




Մենք հաղորդումների նոր շարք ենք պատրաստել եզդի և հայ մանուկների մասնակցությամբ։ Այս հաղորդաշարի նպատակը եզդիերեն լեզվի ուսուցումն ու կիրառումն է հայ հասարակության շրջանում։ Շաբաթվա օրերից մինչև հեքիաթների անվանումներ ու բառեր․․ Այս հաղորդմանը Մարին և Էդգարը փորձելու են եզդիերենով խոսել սովորել։ Continue reading “Dû ziman | Երկու լեզու”




Այս անգամ հյուրընկալվել էինք Սայրան Խուբոյանին։ Մեր կողքին հաղորդաշարի շրջանակներում ներկայացրել ենք քուրդ բանաստեղծուհի Սեյրանա Ջալատի կյանքի ու գործունեության մասին։ Տիկին Սեյրանի անցած ուղին շատ կանանց է ոգեշնչում։ Նա մշտապես փորձել է իր անկատար երազանքները կապել իր երեխաների հետ։ Այժմ իր գործունեության ուղիները տարբեր են՝ պոեզիա, քուրդ կանանց իրավունքներ, քրդական մշակույթ։ Նա հենց այն կինն է, որ իր կյանքը, գրիչը և ներուժը նվիրել է այս գաղափարներին։ Continue reading “Մեր կողքին․ Սայրան Ջալադ”




Այս անգամ մենք Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքում ենք։ Ակնալիճը որպես համայնք ձևավորվել է 1954 թվականին, երբ այն ժամանակվա կառավարությունը որոշում կայացրեց չօգտագործվող հողատարծքները իրացնելու։ Ակնալիճը Հայաստանի այն մեծ համայնքներից է, որտեղ տարիներ շարունակ կողք կողքի ապրել են հայերն ու եզդիները։ Այստեղ, հայկական մշակույթի և եկեղեցիների կողքին է գտնվում նաև եզդիներինը՝ Տաուսե Մալաքի և Սուլթան Էզիդի տաճարները։ Continue reading “Էթնիկ գույներ․ Ակնալիճ”




Խիրատ Մեդիայի թիմը այս անգամ Արմավիրում էր։ Եզդի երիտասարդների ձայնը հաղորդաշարի շրջանակներում այս անգամ այցելել էինք Արմավիրի բժշկական քոլեջ տեղի երիտասարդների հետ զրուցելու։ Այս հաղորդումը եզդի երիտասարդ Ժորա Խուդոյանի մասին է, ով սովոորւմ է Արմավիրի բժշկական քոլեջի ստոմատոլոգիայի բաժնի երկրորդ կուրսում։ Ակտիվ, նախաձեռնող այս տղայի օրինակը ցույց է տալիս, որ կրթության հանդեպ սերը կարող է լինել մանկուց՝ հանգամանքներից ու հետաքրքրություններից։ Continue reading “Եզդի երիտասարդների ձայնը․ Ժորա Խուդոյան”




Երկխոսության հարթակն այս անգամ հյուրընկալվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին և Հանրային հեռարձակողի խորհրդին։

Այս անգամ մեզ հետ իրեն հետաքրքրող հարցերն էր պատրաստել ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանք բաժնի ուսանող, ազգությամբ եզդի՝ Զորի Օզմանյանը։

Հանդիպման ընթացքում հնարավորություն ունեցանք քննարկելու թե ինչպիսի՞ն են հայկական մեդիայում փոքրամասնությւնների մասին լուսաբանումները, արդյո՞ք մեր երկրում ազգային փոքրամասնությունները բավարար լոսւաբանվում են։ Continue reading “ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ. Հանդիպում Տիգրան Հակոբյանի և Արա Շիրինյանի հետ”




Յուրահատուկ ձեռագիր, խարիզմա, դերասանական բարձր կուլտուրա, գեղեցիկ արտահայտիչ արտաքին և ինքնատիպ ձայն։ Այս ամենը հավաքվում են և ստեղծում հայ թատերարվեստում իր առանցքային դերն ունեցող Ռազմիկ Խոսրոև դերասանի բեմական կերպարը։ Մայիսի 3-ին իր ծննդյան 75-րդ ամյակն է նշում ազգությամբ ասորի, տաղանդաշատ դերասան, ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոևը: Ռազմիկ Խոսրոևը իր ելույթներով և անհերքելի խարիզմայով առ այսօր շարունակում է հիացնել հանդիսատեսին ինչպես բեմում, այնպես էլ էկրաններին։ Դրամաներից մինչև կատակերգություններ, թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում կերտած իր դերերից յուրաքանչյուրը դերասանին դարձրել են էլ ավելի սիրելի իր հանդիսատեսի կողմից։ Continue reading “Մեր կողքին․ Ռազմիկ Խոսրոև”




«Եզդի երիտասարդների ձայնը» Այսպես է կոչվում եզդի երիտասարդների մասնակցությամբ մեր նոր հաղորդաշարը։ Այս հաղորդաշարի նպատակը եզդի երիտասարդներին խրախուսելն ու նրանց ձայնը բարձրաձայնելն է։ Մեր հաղորդման առաջին հերոսը Կարինեն է, ով սովորում է 10-րդ դասարանում և ուզում է շարունակել կրթությունը, չվախենալով համայնքային կարծրատիպերից ու խոչընդոտներից։ Continue reading “Եզդի երիտասարդների ձայնը․ Կարինե Ջանգոյան”




Ողջ աշխարհի եզդիները ամեն տարի ապրիլի 13-ին հաջորդող առաջին չորեքշաբթի օրը տոնում են որպես աշխարհի արարման ավարտի օր։ Ինչպես ամեն տարի, այս տարի ևս եզդիները մեծ շուքով տոնեցին Չարշեմա ՍերՍալե տոնը։

Ակնալիճի եզդիական տաճարում երեկվանից հավաքվել են եզդիներ՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր կետերից։ Եզդիների հետ տոնակատարությանը մասնակցում են նաև շատ հայեր, ովքեր մեծ հետաքրքրություն են ցուցաբերում հարևան ժողովրդի տոներին ու ծեսերին։ Շնորհավոր Չարշեմա ՍերՍալե։ Continue reading “Աշխարհի եզդիները նշում են Չարշեմա ՍերՍալե տոնը”