Արարատ կամ Դավալու․ այս համայնք այցելողը պարտադիր տպավորված է հեռանում այստեղից։ Շատերին այն գուցե հայտնի է որպես Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդավայր, ոմանք այն կճանաչեն որպես մեծ ու շեն հայկական գյուղերից մեկը, դավալուցերին՝ որպես պատվասեր կամ ինչպես գյուղացիներն են իրենց նկարագրում՝ կռիվ անող ժողովուրդ։

Գյուղացիները մեզ պատմեցին, որ չնայած նրան, որ ըստ պաշտոնական աղբյուրների, Արարատի բնակչությունը ձևավորվել է 1828-1829 թթ. Մակու և Սալմաստ գավառներից ներգաղթածներից, այստեղ կարելի է հանդիպել դեռևս 1797-ի հայկական գերեզման։ Իսկ եզդիներն այստեղ գաղթել և բնակություն են հաստատել 1915 թվականից՝ հայերի հետ միասին։ Տեղի Հայերի և եզդիների միջև կապվածությունը նկարագրելիս կարելի է պարզապես ասել՝ այդ կապը՝ քավոր-սանիկական է։ Continue reading “Էթնիկ գույներ․ Արարատ”




Արդի աշխարհում ներառական կառավարումը համարվում է ժողովրդավար պետության հենասյուներից մեկը։ Այս համատեքստում՝ ՀՀ-ն ևս, որպես ժողովրդավար պետություն ստանձնել է որոշ պարտավորություններ, որոնք ամրգրված են ինչպես ՀՀ Սահմնադրությամբ, այնպես էլ ՀՀ կողմից ստորագրված միջազգային մի շարք փաստաթղթերով։

Ըստ Եվրոպայի խորհրդի ազգային փոքրամասնություններ մասին Շրջանակային կոնվենցիայի՝ պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ապահովել հասարակական և պետական կյանքին մասնակցելու իրավունք, հատկապես տարածաշրջանային մակարդակով նրանց շահերի պաշտպանությանը վերաբերող հարցերի լուծման դեպքում։ Continue reading “Ներառական կառավարումը բազմամշակութային համայնքներում”




«Մեր կողքին» շարքի այս թողարկման հերոսը Հայոց Ազգագրության թանգարանի Ոչ նյութական մշակութային բաժնի վարիչ, ավագ գիտաշխատող, ազգությամբ ասորի Գալյա Դավիդովան է։

Պատմության խորքերից եկող 2 հզոր էթնոսի մշակույթը, պատմությունը, ազգային գույներն ու առանձահատկություններն իր մեջ խտացրած և իր կյանքը հայ և ասորի ժողովուրդների ազգագրությանը նվիրած այս կինը Հայոց ազգագրության թանգարանի այցելուների սիրելի էքսկուրվասարն է, զտարյուն ասորի, ով մեծացել է տարբեր ազգերի մշակույթների խաչմերուկում, և հենց սերն էր դեպի տարբեր ազգերի պատմություն, որը նրան տարավ դեպի ազգագրություն։ Continue reading “Մեր Կողքին․ Գալյա Դավիդովա”




Հեղինակային ստեղծագործություններ, պիեսներ, բեմադրություններ, կերպարներ, այս ամենը մեր հերոսը հասցրել է անել լինելով ընդամենը 25 տարեկան․ պատճառը՝ մեծ սերն է դեպի թատրոն և մեծ նպատակները երբեք որպես երազանք չորակավորելը։

Արմեն Ախմեյանը, իրեն տրված գրելու շնորհը Աստծո մեծ պարգևն է համարում, իսկ դերասան դառնալու ցանկությանն ընդառաջ գնալը՝ չնայած եզդիական համայնքի ընդունված կարծրատիպերին, ի վերուստ նախանշմարված ճակատագիր։ Սկսել է ստեղծագործել հայերեն լեզվով, սակայն չի հեռացել և չի էլ ցանկանում հեռանալ իր արմատներից, իր ազգային պատկանելիությունից, եզդիական մշակույթից։

Ասում է՝ գուցե դեռ իր մայրենի լեզվով ստեղծագործություններ չունի, սակայն իր պիեսներում փորձում է միշտ ազգությամբ եզդի կերպար ունենալ, բացի դա՝ նա այն կարծիքին է, որ հենց արվեստի միջոցով է հնարավոր ազգային դիմագիծ և կերպար ներկայացնել, խոսել և պահպանել այդ ազգի ավանդույթներն ու մշակույթը։ «Հրաժեշտի չասված խոսքեր»-ը Արմենի 2-րդ բեմադրությունն է։

Հիմքում Արմենի ստեղծագործությունն է, որտեղ պատմում է Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից զոհված զինծառայողների մասին։ Արմենը ինքն էլ մասնակցել է պատերազմին, կարելի է ասել՝ նա պատերազմի անմիջական կրողն է։ Ստեղծագործության առանցքում իրական հերոսներ են, մարտի դաշտում զոհված տղաները, որոնց ճանաչել է Արմենը։ Ներկայացման պրեմիերան տեղի կունենա հուլիսի 3-ին՝ Բոհեմ թատրոնի բեմում։ Continue reading “Մեր կողքին․ Արմեն Ախմեյան”




Հունիսի 24-26 «Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը» Դիլիջանում անցկացրեց երկօրյա վերպատրաստման դասընթաց-աշխատաժողով՝ Արարատի և Արմավիրի խոշորացված համայնքների ՏԻՄ պաշտոնյաների ու ավագանու անդամների համար։ Աշխատաժողովին մասնակցում էին համայնքային ծառայողներ և ավագանու անդամներ Արարատ, Արտաշատ, Մասիս, Մեծամոր, Արաքս և Բաղրամյան խոշորացված համայքներից։

Քննարկվեցին ազգային փոքրամասնությունների իրավունքների էության, դրանց պաշտպանության կարևորության, փոքրամասնություններին առնչվող տեղական ու միջազգային օրենսդրության, ներառական ու մասնակցային կառավարման կարևորության, ՏԻՄ ոլորտում զգայուն և ոչ խտրական մոտեցումների, հանրային վերահսկողության և այլ թեմաների վերաբերյալ հարցեր։ Continue reading “Ազգային փոքրամասնություններն ու ներառական կառավարումը․ աշխատաժողով ՏԻՄ ներկայացուցիչների համար”




Կրոնական ծիսական արարողություններ, աղոթքներ, հյուրասիրություն։ «Տաճարի օր» կամ «Տուաֆա Էզիդ».. Այսպես է կոչվում եզդիների համար կարևոր տոներից մեկը։ Ըստ եզդիական հնագույն ավանդության այն վայրում, որտեղ եզդիները կառուցել են իրենց հոգևոր տաճարը` Զյարատը, պարտադիր ամեն տարի կառուցման օրը պետք է նշվի կառուցման տարելիցի օրը։

Խիրատ Մեդիայի նկարահանող խումբը Թբիլիսի քաղաքում էր, «Քուբա Սուլթան Էզիդի» եզդիական տաճարի մոտ։ Ամեն տարի հունիսի 16-ին այստեղ նշվում է «Քուբա Սլթան Էզիդ» տաճարի օրը։ Այստեղ են գալիս եզդիներ ամբողջ աշխարհից, հոգևորականներ Իրաքից։ 2015 թվականի կառուցման օրվանից ի վեր ամեն տարի հունիսի 16-ին նշվում է Վրաստանի «Քուբա Սլթան Էզիդ» տաճարի օրը։ Հունիսի 15-ի երեկոյան սկսվում է տոնի արարողակարգը, շարունակվում հունիսի 16-ին` ամբողջ օրը։ Continue reading “Վրաստանի եզդիական համայնքը նշեց Սուլթան Էզիդի տաճարի օծման տոնը”




Միշա Ահմադյանն է, Արմ-Շամս սպորտային ֆեդերացիայի նախագահը, ով ազգությամբ եզդի է։ Սպորտային կարիերան Միշան սկսել է 8 տարեկան հասակից՝ Ձյուդո մարզաձևով, այնուհետև շարունակել MMA(Ընդհանուր մենամարտեր) սպորտաձևով։ Շատ չանցած նրան վստահվում է մի ամբողջ թիմ։ Վաղ հասակում, ընտրելով սպորտը, չէր մտածում որ մարզիկից կդառնա MMA ապորտաձևի մարզիչ, այն էլ բավական վաղ հասակում՝ 18 տարեկանում։ Continue reading “Մեր կողքին․Միշա Ահմադյան”




Յանա Ուսոյանը մանկուց սիրել է բժշկությունն ու բժշկական ճերմակ հագուստը։ Յանան սովորում է դեղագործության մասնագիտությամբ, հետագայում ցանկանում է շարունակել կրթությունը համալսարանում։ «Այս առումով բախտս բերել է, ծնողներս աջակցում են»․ նշում է Յանան և հորդորում մյուսներին էլ չվախենալ երազանքներ ունենալուց։ Continue reading “Եզդի երիտասարդների ձայնը․ Յանա Ուսոյան”




Երբ տաղավարում Խիրրատի փոքրիկներն են, ապա վստահ եղեք, որ հետաքրքիր ու զվարճալի է անցնելու։ Դե ինչ, մեր հերթական խաղն ենք ձեզ ներկայացնում, որի շնորհիվ շա՜տ եզդիերեն նոր բառեր կսովորեք։ Continue reading “Dû ziman | Երկու լեզու 3”




Այս հաղորդմանը ներկայացրել ենք Իրաքից Հայաստան տեղափոխված եզդի փախստականներին։ Հայաստանում Իրաքից եզդիների հոսք սկսվեց դեռևս 2014 թվականից, երբ Իրաքի հյուսիսում՝ եզդիների պատմական հայրենիքը համարվող Շանգալի երկրամասում եզդի ժողովրուրդը ցեղասպանվեց, բռնի տեղահանվեց իր պատմական հողերից ԴԱԻՇ ահաբեկիչների ձեռքով։

2014-ին եզդիների հանդեպ կատարվածը որպես ցեղասպանություն ճանաչվեց աշխարհի շատ երկրների կողմից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության։ Continue reading “Եզդի փախստականները Հայաստանում․ ինտեգրում և խոչընդոտներ”