Մինչ 2021-ը, երբ Հայաստանում սկսվեց և մի քանի փուլով իրականացվեց համայնքների խոշորացման ծրագիրը, եթե եզդիական համայնքը պարբերաբար բարձրաձայնում էր, թե խառը բնակեցված համայնքներում ինչու՞ ազգային փոքրամասնության ներկայացուցիչը որպես համայնքապետ չի նշանակվում, այսօր այդ մասին ոչ միայն խոսելն է ավելորդ, այլ ազգությամբ եզդի ավագանու անդամներ ունենալն է եզդիական համայնքի համար երազանք դարձել։ Ազգային փոքրամասնությունների ցածր ներկայացվածության խնդիրը հատկապես տեղական ինքնակառավարման մարմիններում միշտ էլ եղել է ակտուալ։ Continue reading “Եզդիական համայնքը և ՏԻՄ-երում նրանց մասնակցության մարտահրավերները”




Արտաշար գյուղը Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի կազմում է։ Գյուղում ապրում են հայեր և եզդիներ։ Գյուղում մի շարք խնդիրներ կան, որոնք ոչ խոշորացոմից առաջ, ոչ էլ հետո լուծում չեն ստանում։ Գյուղի ազգությամբ եզդի բնակիչներից մեկի խոսքերով՝ արդեն հոգնել են նույնիսկ խոսել իրենց խնդիրների մասին․ խնդիրներով զբաղվող մարմիններից նույնիսկ արձագանք չկա։ Continue reading “«Մեր գյուղի ճանապարհը քարտեզից դուրս է եկել»․ Արտաշար գյուղի բնակիչ”




Ազգային փոքրամասնությունների իրավունքների հարցերով փորձագետ Մուրազ Շամոյանի հետ խոսել ենք Հայաստանում ներառական կառավարման, ազգային փոքրամասնությունների ներգրավվածության և որոշումների կայացման և համայնային կառավարմանը եզդիների մասնակցության մասին։ Continue reading “Ինչու՞ է կարևոր ազգային փոքրամասնությունների ներգրավվածությունը ՏԻՄ-երում”




Մարդու իրավունքների եզդիական կենտրոն հասարակական կազմակերպությունը և Խիրատ Մեդիա լրատվամիջոցը հյուրընկալվեցին Frontline Youth Network կազմակերպության կողմից իրականացվող «ՍերմանելOFF փոփոխությON» ամենամյա ամառային դպրոցին։

Հայ երիտասարդների համար այս հանդիպումը հետաքրքիր փորձառություն էր․ վերջիններս հնարավորություն ստացան ծանոթանալու, թե ովքե՞ր են եզդիները, ի՞նչ մշակույթ և կրոն ունեն, հետաքրքրվեցին եզդիական համայնքի կենցաղային և մշակութային առանձնահատկություններից։ Դասընթացի ընթացքում խոսվեց նաև ազգային փոքրամասնությունների մասին ճիշտ տեղեկատվություն ստանալու գործում մեդիայի կարևորության մասին, ազգային փոքրամասնությունների մասին տարածված բացասական կարծրատիպերի և միֆերի մասին։

Ամառային դպրոցի մասնակիցները ՄԻԵԿ-ի հետ այցելեցին Ռյա Թազայի եզդիական տաճար, որտեղ մասնակցեցին եզդիական կրոնական աղոթքի ծիսակատարությանը և տաճարի հոգևոր հովվի հետ զրույց ունեցան եզդիական կրոնի թեմատիկայով։ Մասնակիցները տպավորված էին հանդիպումով․ ըստ նրանց՝ նման դասընթացները անհրաժեշտ են հայ երիտասարդությանը, հենց թեկուզ միայն այն պատճառով, որ ճիշտ պատկերացումներ ունենան, թե ի՞նչ ազգեր են ապրում իրենց կողքին։ Continue reading “Ովքե՞ր են եզդիները․ իրազեկման հանդիպում հայ երիտասարդների համար”




Ինքնության պահպանությունը կարևոր գործընթաց է, որտեղ իրենց դերն ունեն մի կողմից՝ ազգային փոքրամասնության ներկայացուցիչները, որոնք պետք է ցանկություն ունենան պահպանել իրենց մշակույթը, մյուս կողմից՝ պետությունը, որը պետք է ապահովի մեխանիզմներ՝ աջակցելու համար ինքնության հիմնական տարրերի՝ մշակույթի, պատմության, լեզվի, ավանդույթների, մշակութային ժառագանգության պահպանությանն ու զարգացմանը: Այս գործընթացում շատ կարևոր է տեղական ինքնակառավարման մարմինների դերակատարումը՝ հատկապես խառը բնակեցված համայնքներում: Ինքնության պահպանության նպատակով տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի հիմնական սկզբունքներին և մանրամասներին կարող եք ծանոթանալ տեսանյութում։ Ազգային փոքրամասնությունների ինքնության նկատմամբ հարգանքը: Continue reading “Խոշորացված համայնքները և ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանությունը”




21-րդ դարում քաղաքակիրթ աշխարհի առջև, հենց 10 տարի առաջ այս օրը, եզդիների պատմական հայրենիքում` Իրաքի հյուսիսում տեղի ունեցավ ցեղասպանություն ԻՊ ահաբեկիչների ձեռքով։ Սկզբում ԻՊ գրոհայինները հարձակվեցին Շանգալի երկրամասի վրա, որին հաջորդեցին եզդի ժողովրդի զանգվածային կոտորածները, բռնի մահմեդացումը, աղջիկների և կանանց գերևարումը և վաճառքը։

Ըստ ՄԱԿ-ի տվյալների` 5000-ից ավել եզդիներ սպանվեցին, շուրջ 10.000 եզդի կանայք ու երեխաներ առևանգվեցին, որոնց զգալի մասը առ այսօր գտնվում են գերության մեջ։ Ցեղասպանությունից հետո տաբեր տարիներին Շանգալի տարածքում շուրջ հարյուրին հասնող զանգվածային գերեզմաններ են հայտնաբերվել։ Ավերվեցին տասնյակ եզդիական տաճարներ և քարուքանդ եղավ ամբողջ Շենգալը։ 100.000 եզդիներ դարձան փախստական։

Աշխարհի մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կողմից Շանգալի եզդիների նկատմամբ տեղի ունեցած ոճրագործությունը ճանաչվել է որպես ցեղասպանություն։ Այսօր օգոստոսի 3-ն է։ Եզդիների ցեղասպանությունից անցել է 10 տարի։ Continue reading “Լրացավ եզդիների ցեղասպանության 10-րդ տարելիցը”




Ներառական կառավարում և ժողովրդավար պետություն ունենալու կարևոր հիմքերից մեկը ազգային փոքրամասնությունների մասնակցայնության կարևոր գործոնն է՝ որոշում կայացնող և ընտրովի մարմիններում նրանց անմիջական ներգրավվածությունը։ Այդ իսկ պատճառով ԵԱՀԿ Ազգային փոքրամասնությունների գերագույն հանձնակատարը ստեղծեց Լունդի առաջարկների համակարգը հասարակական-քաղաքական կյանքում ազգային փոքրամասնությունների մասնակցությունը ապահովելու և խթանելու համար։ Ազգային փոքրամասնությունների մասնակցության և ներառականության մասին իրավական դրույթները տեղ գտան «Հասարակական կյանքին ազգային փոքրամասնությունների արդյունավետ մասնակցության մասին» Լունդի առաջարկների փաստաթղթում, որը շատ երկրների համար հանդիսանում է կարևոր ուղեցույցներից մեկը՝ մարդու միջազգային իրավունքի համատեքստում։ Continue reading “Լունդի առաջարկները ուղղված ներառականության ապահովմանը”




Այս տաղանդաշատ երիտասարդը, ում ոգեշնչման աղբյուրը Լեոնարդո դա Վինչին է, Ռուստամ Աջոյանն է։ Ռուստամը նկարչությամբ սկսել է զբաղվել 9 տարեկանից, նկարել սովորել իր պապիկից։ Ռուստամի մասին պատմող այս տեսանյութը գուցե ոգևորի ևս մեկ երիտասարդի և ամուր կապի արվեստին։ Continue reading “Եզդի երիտասարդների ձայնը․ Ռուստամ Աջոյան”




Ներկայումս Հայաստանի կառավարության ամենամեծ մարտահրավերներից մեկը շարունակում է մնալ եզդիների շրջանում տարածված վաղ ամուսնությունները:

Եվրոպայի Խորհրդի Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության Շրջանակային կոնվենցիայի Խորհրդատվական կոմիտեն իր զեկույցում նշել է, որ եզդի երեխաների, հատկապես աղջիկների շրջանում շատ են դպրոցական կրթությունից դուրս մնալու դեպքերը:

– Ինչպե՞ս է միջամտում եզդիական համայնքի վաղ ամուսնությունների դեպքերին Անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչությունը։

– Ինչպե՞ս է վարչությունը համագործակցում այլ կազմակերպությունների (ՀԿ-ներ, դպրոցներ, համայնքի ղեկավարներ) հետ՝ եզդի աղջիկների կրթությունից դուրս մնալու հարցում։

Այս և մնացած այլ թեմաների մասին խոսել ենք ՀՀ ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ՝ Էդգար Պետրոսյանի հետ։
Մեզ հետ իրեն հետաքրքրող հարցերն է ուղղել ազգությամբ եզդի երիտասարդ՝ Խադր Մահմուդյանը։ Continue reading “ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ. Հանդիպում Էդգար Պետրոսյանի հետ”




«Սպորտը ինձ համար միայն հոբբի չէ, այլ նաև կյանք է»։ Արթուր Հասոյանն է, «Եզդի երիտասարդների ձայնը» հաղորդաշարի հերթական տաղանդաշատ երիտասարդը, ում երազանքներն ու նպատակները տանում է մի տեղ՝ հաղթանակ։

Հարցին, թե ինչպես են պատկերացնում Արթուրին տարիներ անց, բոլորն անխտիր պատասխանում են․ «չեմպիոն»։

Արթուրի սպորտային կարիերայի ճանապարհին իրեն օգնում ու քաջալերում են իր ընտանիքն ու մարզիչները։ Շուտով զորացրվելու է բանակ, սակայն վերադառնալուն պես շարունակելու է տարբեր հարթակներում բարձրացնել Հայաստանի ու եզդիական դրոշները։ Continue reading “Եզդի երիտասարդների ձայնը․ Արթուր Հասոյան”