Այսօր՝ նոյեմբերի 6-ին մի խումբ գործարարներ հավաքվել էին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց և բողոքի ակցիա էին իրականացնում։ Նրանք պնդում էին, որ դարձել են խաբեության զոհ։

Continue reading “Եզդի գործարարները՝ խաբեության զոհ”




Արտաշար համայնքի բնակիչների ահազանգով մեր նկարահանող խումբը ևս մեկ անգամ եղավ գյուղում․ Այս անգամ համայնքի բնակինչներից մեկը խոսեց Արտաշար գյուղի գյուղատնտեսական բերքին և բերրի հողերին պատճառվող մեծ վնասների մասին։
Խնդրի պատճառ հանդիսացող առաջին հանգամանքը նրանք նշում են այն, որ Հայաստանի երբեմնի ամենաջրառատ գետերից մեկը` Սևջուրը (Մեծամոր) ցամաքել է։ Այն սնող բնական աղբյուրները վերջին տարիներին անհետացել են, իսկ գետի հունով այսօր միայն Մեծամոր համայնքի կոյուղաջրերն են հոսում։ Ոչ միայն գետից, այլև ոռոգման ջրից զրկված հարակից գյուղերի բնակիչներն ստիպված են կոյուղաջրով նաև իրենց հողատարածքները ոռոգել։
Մյուս կողմից էլ, գյուղացիների պնդմամբ՝ անմիջապես գյուղի կենտրոնում հավաքվող Արտաշար մտնող Արմավիր և Մեծամոր քաղաքների կոյուղաջրի դիմաց փակ է, այն հավաքվում է անմիջապես գյուղի կենտրոնում, տարածում գարշահոտություն և ստեղծում հակասանիտարական վիճակ։
Այս վիճակի պատճառը կեղտաջրերի մաքրման կայանի բացակայությունն է:
Մյուս կողմից գյուղացու հողը վնասվում է մեկ այլ կերպ։ Արտաշարում նախկին բերրի հողերի հարևանությամբ ավազի հանք է շահագործվում, այդ պատճառով հողերը ջրազրկվում են։ Համայնքապետարանից պատասխանեցին՝ շահագործողները ընդերքաօգտագործման իրավունքով 20 տարի ժամկետով ունեն վարձակալության տրված հողամասեր։



Կանչը Թուրքիային սահմանակից համայնքներից է։ Գյուղն ամբողջապես եզդիաբնակ է։Բնակչությունը անկախության տարիներից ի վեր մեծ թվով կրճատվել է՝ արտագաղթի հետևանքով։
Կանչ գյուղը կտրված է հիմնական միջպետական ճանապարհներից ու մայրուղիներից։ 2024-ին մեկնարկեց Թաթուլ – Կանչ – Հակկո ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Ասֆալտապատվում է 12 կմ ավտոճանապարհ։




Այս ագամ Xirat-ի նկարահանող խումբը եզդիաբնակ Կանչ (Գյալթո) համայնքում էր։ Մեր այս հաղորդման հերոս Գյուլիզար տատիկը ամուսնացել, հարս է եկել Կանչ դեռ 14 տարեկանում և իր ողջ կյանքն անցկացրել է իր սիրելի գյուղում։
Այս տարիքում էլ Գյուլիզար տատիկը չի կորցրել ասել-խոսելու շնորհը, մեզ պատմեց, թե իր նախնիներն ինչպես են եկել Հայաստան։

Continue reading “Կանչ գյուղն ու Գյուլիզար տատի պատմությունը”




Արմավիրի մարզի Ֆերիկ եզդիաբնակ համայնքում հոկտեմբերի 20-ին կկայանան մեծամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ղեկավարի ընտրություններ։

Continue reading “Եզդիաբնակ Ֆերիկում ընտրություններ են․ գյուղն ունի մեկ թեկնածու”




Ամփոփելով ՏԻՄ-երում ազգային փոքրամասնությունների ներգրավվածության թեման,  զրուցեցինք «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ նախագահ՝ Գևորգ Քոթանջյանի հետ։

Continue reading “Ազգային փոքրամասնությունները և ներառականության խնդիրները․ Հարցազրույց Գևորգ Քոթանջյանի հետ”




Այս անգամ մեր փոդքաստ հաղորդման հյուրը լրագրող, համայնքային ակտիվ ու նախաձեռնող երիտասարդ, ազգությամբ եզդի Զուզան Խուբոյանն է, ում հետ զրուցել ենք հայաստանյան քաղաքական կյանքում, հատկապես՝ ՏԻՄ-երում մեր երկրի ազգային փոքրամասնությունների մասնակցության վերաբերյալ տարածված կարծրատիպերի մասին։

Continue reading “ՏԻՄ համակարգում եզդիների մասնակցայնության մասին զրույց՝ լրագրող Զուզան Խուբոյանի հետ”




Սեպտեմբերի 15-ին Մասիս համայնքը մեծ շուքով նշեց քաղաքի ձևավորման 55-ամյակը:

Continue reading “Եզդիները Մասիս համայնքի 55 ամյակին նվիրված միջոցառմանը”




Վերջին շրջանում Խիրատ Մեդիան մի քանի ժանրային հաղորդումներով ներկայացրեց ՏԻՄ-երում ազգային փոքրամասնությունների ներառման և կառավարման ցածր ցուցանիշների, ներառական ու մասնակցային կառավարման կարևորության և դրա անհրաժեշտության մասին։

Continue reading “ՏԻՄ-երում եզդիների ներկայացվածության մասին․ զրույց ուսանող Սամվել Համեյանի հետ”




«Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Խթանելով ներառական կառավարումը Հայաստանի բազամամշակութային համայնքներում» ծրագրի շրջանակներում 5 ազգությամբ եզդի երիտասասրդներ հնարավորություն ստացան մեկամսյա փորձառություններ անցնել ազգությամբ եզդիներով բնակեցված 3 խոշորացված համայնքների՝ Մասիսի, Արմավիրի և Մեծամորի համայնքապետարաններում: Continue reading “Եզդի երիտասարդները համայնքապետարաններում պրակտիկա անցնելու հնարավորություն ունեցան”