Օգոստոսի 3-ին ամբողջ աշխարհի եզդիները հիշեցին և խոնարհվեցին 2014 թվականի նույն օրը «Իսլամական պետության» կողմից Իրաքի Շանգալ եզդիաբնակ նահանգում ցեղասպանության ենթարկված եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակի առջև: Հայաստանի եզդիական համայնքը նույնպես Ակնալճի եզդիական հոգևոր կենտրոնում հիշատակեց ցեղասպանության 8-րդ տարելիցը։ Continue reading “Հայաստանի եզդիները հիշատակեցին Շանգալի եզդիների ցեղասպանության 8-րդ տարելիցը”
Author: Sashik sultanyan
Արագածոտնի մարզի Թալինի շրջանի եզդիաբնակ Հակկո և Գյալթո համայնքներում չլուծվող ջրի խնդրի հետքերով փորձել ենք հասկանալ, թե պարբերաբար գյուղացիների և համայնքապետերի բողոքներից հետո ի՞նչ իրավիճակ է այս գյուղերում․ Հակկոյի ներկայիս համայնքապետն ասում է՝ հենց լրագրողները գալիս են, ջուրը մի քանի ժամով տալիս են, հետո կրկին նույն պատմությունն է։ Մի օր տվել են, հետո էլի անջատել։ Թալինի ջրային տնտեսության բաժինն էլ ոչ բողոքներին է արձագանքում, ոչ հանդիպում գյուղացիներին։ Continue reading “Եզդիաբնակ համայնքները ջուր չունեն․ բողոքում են Հակկոյի և Գյալթոյի բնակիչները”
1.Իրաքյան Քուրդստանի եզդիաբնակ գյուղերից տարհանվել է եզդի ժողովուդրը:
2.Սիրիայում տասնյակ եզդի բնակիչներ բողոքի ակցիաներ են իրականցրել: Continue reading “Խիրատ լուրեր 30․07․2022”
ՀՀ-յան կողմից միջազգայնորեն ստանձնած պարտավորություններով և ՀՀ ներպետական օրենսդրական կարգով ամրագրված իրավունքներով, ազգային փոքրամասնություններն ունեն ևս մեկ իրավունք, որի մասին ցավալիորեն, բայց ոչ զարմանալիորեն, մեր երկրում երբևէ նույնիսկ չի խոսվել։ Խոսքն այն մասին է, որ ազգային փոքրամասնության ներկայացուցիչն իրավունք ունի կրել իր պատմական ազգանունը և շատ հաճախ համայնքի անդամն, ինքը, չգիտի, որ իրավունք ունի ՀՀ-ում կրելու իր պատմական ազգային ազգանունը։ Continue reading “Եզդիական պատմական ազգանուններ. ինչու՞ են դրանք փոխարինվել հայկական ազգանուններով”
Խիրատի փոքրիկները «Խիրատ Երեխաներ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում պատմում են, թե ի՞նչ գիտեն եզդիական ազգային տոների մասին: Continue reading “Եզդի երեխաները` եզդիական տոների մասին”
Մեր կողքին շարքի այսօրվա հերոսը ՀՀ-ում լայն ճանաչում ունեցող, մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում մեծ ավանդ ունեցող, Հայաստանի 10-ը լավագույն դատավորների ցանկում ընդգրկված, Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Ռուստամ Մախմուդյանն է։ Ռուստամ Մախմուդյանը պատմում է իր՝ որպես մասնագետի և անձի կայացման գործում Ալագյազ համայնքի դերի, պետական և հասարակակն տարբեր ոլորտներում իր անցած բուռն պրոֆեսիոնալ ուղղու, իր գերդաստանի նշանավոր անձանց, Հայաստան աշխարհի և հայ-եզդիական բարեկամության մասին։ Continue reading “Մեր կողքին․ Ռուստամ Մախմուդյան”
1․ՀՀ կառավարությունը օգնություն կտրամադրի Իրաքյան Քուրդիստանի ճամբարներում հայտնված եզդի փախստականներին։
2․Եվրոպայից Քուրդիստան վերադարձող փախստականների ասոցիացիան հայտնել է Եվրոպայից 60 հազար Քրդստանի քաղաքացիների վերադարձի մասին։
3․Իրաքում Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանները այցելել են Սինջար։ Continue reading “Խիրատ լուրեր 23․07․2022”
Մոլոկանները քրիստոնեության կրոնական ուղղության ներկայացուցիչներ են, որոնք այլաբանորեն և խորհրդանշական ձևով են մեկնում Աստվածաշունչը, չեն ընդունում եկեղեցական հիերարխիան, սրբապատկերները և խաչի պատկերները։ Այս յուրօրինակ էթնիկ խմբի կյանքը, մշակույթն ու կենցաղը լուսաբանելու նպատակով Խիրատի թիմը այցելել էր Հայաստանի միակ ամբողջությամբ մոլոկաններով բնակեցված Ֆիոլետովո համայնք։ Continue reading “Հայաստանի էթնիկ գույները․Մոլոկաններ”
1․Գերմանիան ճանաչել է եզդիների #ցեղասպանությունը։
2․Սինջարի քաղաքապետը հայտարարել է, որ սկսել է Իրաքի խորհրդարանի պատգամավորների ստորագրահավաք։
3․Թուրքական ուժերը #ռմբակոծել են Բաշիկ Բահզանի եզդիական թաղամասերը։ Continue reading “Խիրատ Լուրեր 16․07․2022”
«Խիրատ Երեխաներ» հաղորդաշարի առաջին թողարկման ընթացքում եզդի փոքրիկները իրենք են ներկայացնում, թե ովքե՞ր են եզդիները: Continue reading “Ովքե՞ր են եզդիները․պատասխանում են եզդի փոքրիկները”