? Հայաստանի գյուղերի մասին մեր հաղորդումների շարքի հերթական հերոսը Ֆերիկն է։ Ֆերիկը Արմավիրի մարզի միակ ամբողջովին եզդիաբնակ համայնքն է։

? Ֆերիկի բնակիչները պատմել են իրենց գյուղի՝ անցյալի ու ապգայի մասին, խոսել կարևոր խնդիրների և թեմաների մասին։




Յուրաքանչյուր ազգի մշակութային ինքնության համատեքստում չափազանց կարևոր դեր ու նշանակություն ունի ազգային տարազը։ Եզդիները ևս ունեն իրենց ազգային հագուստը՝ եզդիական տարազը, որը մեր օրերում գրեթե մոռացության է մատնվել։ Continue reading “Եզդիների ազգային տարազը”




? Արագածոտնի մարզի Հակկո գյուղում զրուցեցինք նաև գյուղապետի հետ՝ գյուղի, խնդիրների, անցյալի ու ապագայի մասին։




ℹ Մայիսի 1-ին Մարդու Իրավունքների Եզդիական Կենտրոնի աշխատակազմը Տավուշի մարզում էր՝ հյուրընկալ Բերդում։ Continue reading “Ազգային փոքրամասնությունները Հայաստանում, մարդու իրավունքներն ու եզդիական համայնքը | Հանդիպում | Բերդ”




Մեր մարզային ճամփորդության հերթական կանգառը եզդիաբնակ Հակկո գյուղն էր։ Արագածոտնի մարզում գտնվող փոքրիկ գյուղը 90-ականներից սկսած կորցնում է իր բնակչությանը։ Սոցիալական խնդիրները նման են այլ գյուղերում հանդիպածների հետ՝ վատ ճանապարհներ, ջրամատակարարում և այլն։ Իսկ մարդիկ նույնպես նման են այլ փոքր համայնքների մարդկանց՝ պարզ, համեստ ու աշխատասեր։ Continue reading “Հայաստանի մոռացված գյուղեր․ Հակկո”




? Եզդիաբնակ գյուղերի մասին շարքի հերթական հաղորդման համար ուղևորվեցինք Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղ։ Չնայած պատերազմին և կորոնավիրուսին, հարուստ պատմությամբ գյուղը շարունակում է ապրել իր կյանքով։

? Բնակչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ ու հողագործությամբ։ Նաև մեծ է արտագնա աշխատանքի գնացողների թիվը։ Կա ոռոգման ջրի ու գազամատակարարման խնդիր։




? Գյալթոն եզդիաբնակ փոքրիկ համայնք է, որի գյուղապետին դուք ծանոթացաք Խիրատ Մեդիայի նախորդ հաղորդման մեջ։

ℹ Այս տեսահոլովակում զրուցել ենք Գյալթոյի՝ Կանչ գյուղի համայնքապետի հետ։ Զրույցը այնքան հետաքրքիր ու ծավալուն է ստացվել, որ որոշել ենք առանձին հաղորդմամբ հրապարակենք հարցազրույցը։




⛰ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Գյալթո (Կանչ) գյուղը կտրված է հիմնական միջպետական ճանապարհներից ու մայրուղիներից։ Արդյունքում Թուրքիայի սահմանին մոտ գնտվող փոքրիկ գյուղը աստիճանաբար կորցնում է իր բնակչությանը։ Գյուղը գազաֆիկացված է, կա ջրի խնդիր։




Խիրատ Մեդիան շարունակում է գրականության շարքը։ Այս անգամ ձեզ ենք ներկայացնում հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը՝ եզդիերեն (կուրմանջի) թարգմանությամբ։ Ստեղծագործությունը թարգմանել է նշանավոր եզդի լրագրող Պրիսկե Մհոյին։ Continue reading “Ես իմ անուշ Հայաստանի- Եղիշե Չարենց. եզդիերեն”




Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի կոմունալ հարմարություններից զուրկ այս բնակարանում է ապրում ազգությամբ եզդի Քրիստինե Գալոյանը, ով 15 տարի է, ինչ միայնակ մեծացնում է որդուն՝ Դավիթ Գալոյանին, ում մոտ ի ծնե կա առողջական խնդիր ոտքերի հետ կապված։ Տղան մեկ անգամ վիրահատվել է, սակայն կա ևս մեկ վիրահատության կարիք։ Continue reading “Օգնենք Դավիթ Գալոյանին”