? Շարունակում ենք մեր եզդիական գրականության ճանաչելիության բարձրացման արշավը։ Այս անգամ կրկին ձեզ կներկայացնենք Ասկյարե Բոյիկի բանաստեղծություններից մեկը։ Բազմաթիվ հետևորդների խնդրանքով փորձել ենք նաև թարգմանել հայերեն ⤵ Continue reading “Իմ ճանապարհը – Ասկյարե Բոյիկ”




Եզդիների «Կլոչա Սերե Սալե» (Kloça serê Salê) տոնը նշվում է մարտ 13-ից հետո առաջին չորեքշաբթի օրը և ավարտվում հինգշաբթի օրը։

Չորեքշաբթի օրը ընտանիքի ամենատարեց կինը (kevanîa malê) թխում է Կլոչ (մեծ գաթա): Թխելուց առաջ Կլոչի խմորի մեջ ուլունք կամ մետաղադրամ են դնում։ Եթե մետաղադրամը ընկնում է սրբի կամ հրեշտակի, ապա նա այդ տարի համարվում է ընտանիքի հովանավորն ու պաշտպանը, իսկ եթե ընտանիքի անդամին է բաժին ընկնում, ապա այդ տարի նրան մեծ հաջողություններ են սպասվում։




ℹ Մարտի 12-ին Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի միջնակարգ դպրոցի դահլիճում կայացավ «Ազգային փոքրամասնությունների երեխաների հետ աշխատանքի առանձնահատկությունները կրթական ոլորտում» թեմայով սեմինար-հանդիպում։ Continue reading “Ազգային փոքրամասնությունների երեխաների հետ աշխատանքի առանձնահատկությունները կրթական ոլորտում”




Ազգային փոքրամասնությունների շատ կանայք (և տղամարդիկ), ովքեր մերժում են վնասակար մշակութային ավանդույթները և / կամ աշխատում են դրանց արմատախիլ անելու համար, հաճախ հանդիպում են համայնքի այլ անդամների (տղամարդկանց և կանանց) քննադատության, թշնամանքի կամ ուղղակի բռնության:

Continue reading “Խնդիրները, որոնց բախվում են փոփոխություն անողները”




? Արմավիրի մարզի Արտաշար գյուղում արդեն երեք ամիս է գործում է արվեստի դպրոցը։

? Դպրոց են հաճախում Արտաշարի ու Զարթոնքի մեծ թվով եզդի երեխաներ։ Չնայած շենքային անբարենպաստ պայմաններին, անձնակազմը սիրով ու նվիրումով է կատարում իր աշխատանքը։




? Լեզուն ինքնության պահպանման կարևորագույն հիմնաքարերից է։ Այսօր մայրենի լեզվի միջազգային օրն է։ Շնորհավորում ենք բոլորին, ովքեր պահում ու փայփայում են իրենց մայրենի լեզուն։




Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում եզդիները նշում են Խդըր Նաբիի տոնը։ Ընդունված ծիսակարգի համաձայն՝ բուն տոնից առաջ եզդիները 3 օր ծոմ (ռոժի) են պահում։ Փետրվարի 13-ից հետո առաջին երկուշաբթի, երեքշաբթի և չորեքշաբթի օրերին ծոմի օրեր են։ Ծոմը պահում են ինչ որ կարևոր նպատակի համար՝ հավատալով, որ այն կիրականանա։

Հինգշաբթի երեկոյան չամուսնացած աղջիկներն ու տղաները աղի բլիթ են ուտում և ջուր չխմելով քնում են, որպեսզի երազում տեսնեն իրենց ապագա ամուսնուն կամ կնոջը։ Աղի բլիթը պետք է պատրաստվի չամուսնացած աղջկա ձեռքով։

Բուն տոնը սկսվում է այսօր՝ ուրբաթ առավոտյան և տևում է մինչև կիրակի երեկո։ Այս օրերին եզդիները ազգային համեղ ուտեստներ են պատրաստում, տոնական սեղաններ են գցում, այցելում են միմյանց, շնորհավորում և նվերեներ տալիս իրար։




Ասկյարե Բոյիկը նշանավոր եզդի պոետ և արձակագիր է։ Ծնվել է 1941թ․ Արագածոտնի մարզի Ղունդասազ (այժմ Ռյա Թազա) գյուղում։ 1966 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետը, տնտեսագիտության թեկնածու է։ Continue reading “Dayika xwe ra / Մայրիկիս”




ℹ Փետրվարի 12-ին Արմավիր քաղաքում ավարտվեց Մարդու Իրավունքների Եզդիական Կենտրոն ՀԿ-ի «Հանրային ծառայությունների զգայունացում և եզդի երիտասարդների ներգրավում քաղաքականության դիսկուրսում» ծրագրի դասընթացների փուլը։

✅ ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի այս փուլում Արմավիրի գյուղական համայնքներից ազգային փոքրամասնության երիտասարդ ներկայացուցիչները ավելի խորությամբ սովորեցին իրենց իրավունքների մասին և գործիքներ ու հմտություններ ստացան դրանց իրացման համար։




?? Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի նպատակների համար երեխա է համարվում տասնութ տարին չլրացած յուրաքանչյուր անձ, եթե նրա նկատմամբ կիրառվող օրենքով նա չափահասության չի հասնում ավելի վաղ:

⚖ Սույն կոնվենցիան բառացիորեն չի արգելում երեխայի կամ վաղ ամուսնությունը: Այնուամենայնիվ, սույն կոնվենցիան «երեխայի լավագույն շահերը» սկզբունքը հիմք է ստեղծում երեխաների պաշտպանության համար: Continue reading “Երեխայի իրավունքների մասին կոնվենցիա”