Անհրաժեշտ է հատուկ օրենսդրություն որոշակի վնասակար պրակտիկայի սահմանափակման համար։ Սակայն դա բավարար չի այդ պրակտիկայի դադարեցման համար, հատկապես երբ այդ համայքնների որոշ ներկայացուցիչներ հանդես են գալիս այդ միջոցառումներին դեմ։

Continue reading “Համագործակցություն կառավարությունների հետ”




Այսօր վերջին հրաժեշտ տվեցին լուսավոր և պայծառ երիտասարդին՝ Արցախում արիաբար նահատակված ազգությամբ եզդի ավագ սերժանտ Դավիթ Այդոևին, ում մարմինը երկար ժամանակ չէր գտնվում։

Դավիթը ծնվել է 2000 թվականին, Սպիտակ քաղաքում, բայց մանկուց ապրել է Երևանում։ Սովորել է Հայ֊Ամերիկյան բժշկական քոլեջում, նաև զբաղվել է թեթև աթլետիկայով։ 2019թ․ հունվարից զինվորական ծառայության է անցնում Ջաբրայիլում։ Պատվով իրեն դրսևորելով զինծառայության ընթացում, Դավիթը փառավոր վարք է ցուցաբերել նաև պատերազմական գործողությունների ժամանակ․ Հրամանատարի վիրավորվելուց և զոհվելուց հետո Դավիթը ստանձնել է զինվորների հրամանատարությունը, կարողանալով ճիշտ կողմնորոշվել՝ շնորհիվ գրագետ գործողություններ կազմակերպել ու գրավել հակառակորդի երկու դիրք: Այդ դիրքերից մեկն էլ իր պատվին է կոչվել՝ Այդոևի բլուր։

Դավիթը հերոսաբար զոհվեց հոկտեմբերի 5֊ին՝ փրկելով զինակից ընկերների կյանքը։ Հետմահու պարգևատրվել է “Մարտական Խաչ” և “Արության” մեդալներով։




Ազգությամբ եզդի Բորիկ Սուլեյմանյանը ժամկետային զինծառայող էր՝ նորակոչիկ, ով մասնակցեց Արցախյան պատերազմին ու անմահացավ։

Continue reading “Չավարտված պատմություն․ Բորիկ Սուլեյմանյան”




Համահայկական Հիմնադրամի աջակցությամբ սկսվել է նոր ծրագիր։ «Hilfmann Rehab» ծրագիրը նախատեսված է պատերազմից տուժած անձանց անվճար հոգեբանական աջակցություն ցուցաբերելու և հոգեսոցիալական վերականգնման նպատակով։ Continue reading “Hilfmann Rehab. պատերազմից տուժած անձանց հոգեբանական աջակցության ծրագիր”




Պատերազմն ու սերը միահյուսված կներկայանան թատրոնի բեմից, սակայն եզդիերեն լեզվով: Հայաստանում առաջին անգամ եզդիական թատրոն է հիմնադրվել, որի ներկայացման պրեմիերան տեղի կունենա օրեր անց:

Continue reading “Պատերազմն ու սերը՝ եզդիական թատրոնը Հայաստանում”




ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու վերաբերյալ նախագիծը։ Continue reading “Սեպտեմբերի վերջին շաբաթ օրը՝ ազգային փոքրամասնությունների օր․ ԱԺ-ում քննարկվում է նոր տոնական օր ավելացնելու մասին նախագիծը”




Այսօր 83 տարեկան հասակում կյանքից հեռացել է” Եզդիների ազգային միություն” ՀԿ նախագահ Ազիզ Թամոյանը։ Ցավակցում ենք Թամոյանի ընտանիքին և մերձավորներին։
Îro di 83 saliya xwe de çû ser dilovaniya xwe serwêrê Yekîtiya êzdîa ya miletiyê Azîz Tamoyan. Em serxweşiyê didin malbet û xizmên Tamoyan. Rehma Xwadê lê be…



? Եկեք լսենք ազգությամբ եզդի բանաստեղծուհի Հնարա Թաժդինի ուղերձը։ Նա բազմաթիվ գրքեր է հեղինակել։ Հնարան Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղից է՝ Քյարամ Սլոյանի ծննդավայրից։

? Նոր տարին պետք է սկսել նոր եռանդով ու աշխատասիրությամբ։ Մենք կհաղթահարենք բոլոր դժվարությունները եթե լինենք կրթված, միասնական, սիրով ու հարգանքով միմյանց նկատմամբ։

Continue reading “Եզդի բանաստեղծուհի Հնարա Թաժդինի ուղերձը”




Արցախյան պատերազմին նաև ակտիվ մասնակցություն ունեցան եզդիները։

Այս անգամ ուղևորվել ենք Արմավիրի մարզ՝ գյուղ Ֆերիկ։ Եզդիական երկրորդ ջոկատի տղաներից Ամարը մեզ պատմել է անցած օրերի, հուշերի և ապագայի տեսլականի մասին։

Continue reading “Եզդի կամավորականները․ Ամար Մամոյան”




Այսօր եզդիները նշում են Եզիդի տոնը։

Յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 13-ին հաջորդող առաջին ուրբաթ օրը եզդիները նշում են Սուլթան Եզիդ/Էզդիդի տոնը (Cejna Êzîd կամ Eîda Êzdît):

Continue reading “Եզդիները նշում են Սուլթան Եզիդի տոնը”